Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. ՊԱԳ հավաստագիր` հայրենական երրորդ դեղարտադրողին
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը «Ֆարմատեք» դեղագործական ընկերությանն այսօր հանձնեց Պատշաճ արտադրական գործունեության` GMP (ՊԱԳ) հավաստագիր: Հայրենական դեղագործության զարգացումը ՀՀ կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկն է, իսկ ՊԱԳ հավաստագրումը դրա իրագործման առանցքային գործընթացը, քանի որ այն մեր արտադրողներին հնարավորություն կտա նաև ընդլայնել իրենց արտադրանքների իրացման սահմանները և խթանել արտադրության զարգացումը:
«Տարվա ընթացքում գրանցված հաջողություններից մեկն այն է, որ հայաստանյան 19 արտադրողներից արդեն երրորդն է ստանում Պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր: Սա վկայում է ոչ միայն անվտանգության մասին, այլև հնարավարություն է ընձեռում միջազգային շուկայում ներկայանալի դարձնել հայկական ատադրությունը»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:
Շնորհավորելով ընկերության գլխավոր տնօրեն Վահան Առուշանյանին` նախարարը հույս հայտնեց, որ 2016թ. ևս աշխատանքներ կիրականացվեն, որպեսզի ՊԱԳ հավաստագիր ունեցող դեղագործական կազմակերպությունները համալրվեն:
Ներկա պահին արդեն հանրապետության դեղարտադրող 3 կազմակերպություն` «Լիկվոր», «Արփիմեդ», «Ֆարմատեք», իրենց գործունությունն ամբողջությամբ իրականացնում են պատշաճ արտադրական գործունեության պահանջներին համապատասխան:
Ավանդույթի համաձայն միջոցառմանը ներկա էին նաև նախորդ տարիներին ՊԱԳ հավաստագրեր ստացած «Լիկվոր» և «Արփիմեդ» դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները:
2010թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունը հաստատեց հանրապետությունում դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները` որպես դեղերի որակի ապահովման համակարգի կարևորագույն բաղադրիչներ, որոնցով երաշխավորվում է, որ դեղը մշտապես արտադրվում ու հսկվում է որակի հաստատված չափորոշիչների համաձայն:
Նշենք, որ «Ֆարմատեք» դեղերի արտադրությունը հիմնադրվել է 1997թ. և լիցենզավորվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2005թ. ապրիլին: Միջազգային կազմակերպությունների կողմից որակի կառավարման համակարգի բազմակի գնահատումներից հետո ընկերությանը տարիներ շարունակ տրամադրվել է ISO հավաստագրեր: Մեր երկրում դեղերի արտադրության պատշաճ գործունեության կանոնների և դեղերի ոլորտում բարեփոխումներ իրականացնելու մասին ՀՀ կառավարության 2010թ. որոշումը ընունելուց հետո ընկերությունը իր հզորությունները համապատասխանեցրեց նշված կանոններին, որոնք համահունչ են միջազգայնորեն ընդունված պահանջներին: Այդ նպատակին հասնելու համար ՀՀ ԱՆ Դեղերի փորձագիտական կենտրոնի և միջազգային փորձագետների հետ համատեղ կողմից կազմակերպվել են դիտարկումներ թերությունները վերհանելու և դրանք վերացնելու շրջանակներում:
Նախարարը ծանոթացավ ընկերության արտադրական հզորություններին, հետաքրքրվեց արտահանման ծավալներով:
Դեղագործական կազմակերպությունում շրջայցին և հավաստագրի հանձնման արարողությանը հաջորդեց Արմեն Մուրադյանի ամփոփիչ ասուլիսը, որի ընթացքում նա ներկայացրեց 2015թ. ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության կատարած աշխատանքը, առաջիկա ծրագրերը:
28.12.2015 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ