Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Ադենուրիկ» դեղը՝ պոդագրա հիվանդության բուժման նոր տարբերակ

«Ադենուրիկ» դեղը՝ պոդագրա հիվանդության բուժման նոր տարբերակ

«Բեռլին-Խեմի/Մենարինի» Դեղագործական Ընկերության Հայաստանյան Ներկայացուցչությունը ք. Երևանի ‹‹Դաբլթրի-բայ-Հիլթն ›› հյուրանոցային համալիրում կայացած  միջոցառման ժամանակ բժիշկներին  ներկայացրեց Հոդատապ (Պոդագրա) հիվանդության բուժման նոր  դեղամիջոցը ԱԴԵՆՈՒՐԻԿ (Ֆեբուքսոստատ) անվանումով:


Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջատար մասնագետներ ռևմատոլոգիայի, նեֆրոլոգիայի և թերապիայի ոլորտներից:


 «Ադենուրիկ» դեղը՝ պոդագրա հիվանդության բուժման նոր տարբերակԸնկերության Հայաստանյան Ներկայացուցչության արտադրանքի մենեջեր Տաթևիկ Գևորգյանը Մեդ-Պրակտիկի հետ զրույցում` խոսելով Ադենուրիկ դեղամիջոցի մասին, նշեց, որ այն ենթադրում է Հոդատապի (Պոդագրա) բուժման բոլորովին նոր դեղամիջոց.


–   Առաջնակարգ հիվանդությունը, որի համար նախատեսված է դեղամիջոցը  դա Հոդատապն է (Պոդագրա): Մենք հրավիրել ենք մեր հանրապետության առաջնակարգ մասնագետ Արմինե Հարոյանին, ներկայացնելու հիվանդության վերաբերյալ ժամանակակից տվյալները և բուժման նոր մոտեցումները ըստ ամերիկյան և եվրոպական ուղեցույցների:


ԱԴԵՆՈՒՐԻԿԸ(Ֆեբուքսոստատ) սինթեզվել է 1998 թվականին, ԵԴՄ հաստատում է ստացել 2008 թվականին և Եվրոպայում կիրառման մեջ է մտել 2010-ին: Հայաստանում դեղամիջոցը կիրառվում է մեկ ամիս: Առավելություններից առաջինը նրա բարձր արդյունավետությունն է, մյուսը՝ լավ տանելիությունը, ինչը հնարավորություն է տալիս կիրառել դեղի միջին և բարձր թերապևտիկ դոզաներ հիվանդների մեծամասնության մոտ:


 «Ադենուրիկ» դեղը՝ պոդագրա հիվանդության բուժման նոր տարբերակՀիվանդության և դեղամիջոցի մասին Մեդ-Պրակտիկը զրուցեց ԵՊԲՀ Թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոնի դոցենտ, Հայաստանի Ռևմատոլոգների Ասոցիացիայի նախագահ, «Էրեբունի» ԲԿ Ռևմատոլոգիական բաժանմունքի վարիչ, ք. Երևանի գլխավոր ռևմատոլոգ Արմինե Հարոյանի հետ:


–   Ի՞նչ հիվանդություն է Հոդատապը:


–   Այն դեռևս Հիպոկրատի ժամանակներից հայտնի հիվանդություն է, և հենց նա էլ առաջին անգամ տվել է հոդատապի՝ Պոդագրայի, նկարագրությունը: «Պոդագրա» բառացիորեն նշանակում է «ոտքը՝ ծուղակում»: Որքան էլ զարմանալի է, հիվանդացության տարածվածությունը բարձր է եղել հայտնի մարդկանց շրջանում, օրինակները շատ են՝ Կոլումբոս, Չապլին, Դա Վինչի, Միքելանջելո և ուրիշներ: Համարվում է, որ հիվանդությունը հանդիպում է հատկապես շատ աշխատասեր, տաղանդավոր մարդկանց շրջանում, ովքեր չարաշահել են ալկոհոլը, յուղոտ սնուդը, վարել են նստակյաց կենսակերպ: Պոդագրան ավելի շատ հանդիպում է տղամարդկանց մոտ: Կարևոր է, որ բուժման ընթացքում հիվանդները հետևեն որոշակի սննդակարգի, քանի որ շատ մթերքներ պարունակում են հիվանդությունը ակտիվացնող նյութեր: Առաջին հերթին հարկ է սահմանափակել ալկոհոլը, մսամթերքը, ծովամթերքը:  Ալկոհոլային խմիչքներից առավել վտանգավորը գարեջուրն է, հատկապես, երբ գենետիկական հակվածություն կա հիվանդության նկատմամբ:

 

 «Ադենուրիկ» դեղը՝ պոդագրա հիվանդության բուժման նոր տարբերակ  «Ադենուրիկ» դեղը՝ պոդագրա հիվանդության բուժման նոր տարբերակ  «Ադենուրիկ» դեղը՝ պոդագրա հիվանդության բուժման նոր տարբերակ

 

–   Ինչպե՞ս է արտահայտվում հիվանդությունը:


–   Հիվանդության էությունն այն է, որ օրգանիզմում միզաթթվի աղերը (ուրատներ) սկսում են կուտակվել հյուսվածքներում՝ հոդերում, երիկամներում և այլուր: Սովորաբար ախտանիշներն ի հայտ են գալիս հանկարծակի և սուր, օրինակ՝ մարդը կարող է գիշերն արթնանալ ուժեղ հոդացավերից: Պոդագրայի առաջին դրսևորումից հետո ցավը կարող է անհետանալ և այլևս չկրկնվել, սակայն, եթե օրգանիզմում միզաթթվի մակարդակը շարունակում է բարձր մնալ, դա բերում է հիվանդության խորացման, ինչն ի վերջո հանգեցնում է նաև երիկամների ախտահարման: Երիկամների ախտահարումն այս հիվանդության ամենալուրջ բարդությունն է, քանի որ այն սովորաբար վերաճում է երիկամային անբավարարության:

 

 «Ադենուրիկ» դեղը՝ պոդագրա հիվանդության բուժման նոր տարբերակ  «Ադենուրիկ» դեղը՝ պոդագրա հիվանդության բուժման նոր տարբերակ  «Ադենուրիկ» դեղը՝ պոդագրա հիվանդության բուժման նոր տարբերակ

 

–   Հիվանդության բուժման ի՞նչ տարբերակ է ԱԴԵՆՈՒՐԻԿ (Ֆեբուքսոստատ) դեղամիջոցը

 

–   Այն կարգավորում է միզաթթվի մակարդակը, ինչն ապահովում է հիվանդության բարորակ ընթացքը, նվազեցնում բորբոքումը և դրա բարդությունները, լավացնում հիվանդի ընդհանուր վիճակը: Մինչ այսօր Հայաստանում առկա են այլ  դեղամիջոցներ ևս պոդագրայի բուժման համար, սակայն բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են ԱԴԵՆՈՒՐԻԿ-ի բարձր արդյունավետությունը :  

 

Ադենուրիկը համարվում է Ճապոնական Teijin limited դեղագործական ընկերության ապրանքանիշը:

 

 «Ադենուրիկ» դեղը՝ պոդագրա հիվանդության բուժման նոր տարբերակ

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ