Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հայաստանն ու Իրանն ամրապնդում են կապերը` առողջապահության ոլորտում

ՀՀ ԱՆ. Հայաստանն ու Իրանն ամրապնդում են կապերը` առողջապահության ոլորտում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն Իրանական ժողովրդային ապահովագրական ընկերության պատվիրակության անդամների հետ հանդիպմանը ներկայացրել է դեկտեմբերի 13-15-ը Թեհրան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Բարձր գնահատելով հարևան երկրի առողջապահական համակարգի մոտեցումներն ու ծրագրերը` Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարարի հետ քննարկվել է և որոշվել ստեղծել հայ-իրանական աշխատանքային խումբ: «Մեզ համար շատ կարևոր պայմանավորվածություններ կարողացանք քննարկել և ձեռք բերել: Հայ-իրանական աշխատանքային խումբը իրանական կողմի առաջարկով կքննարկի Հայաստանում հնարավոր հիվանդանոցային համալիրի կամ պոլիկլինիկայի շինարարության հարցը, ըստ կարիքների, որը մենք կներկայացնենք մեր աշխատանքային խմբին: Կձևավորենք ընդհանրացված մոտեցում, որը կամրագրենք հաջորդ տարվա սկզբին Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիի` Հայաստան այցի ժամանակ»,-նշել է Արմեն Մուրադյանը: Ըստ նրա, աշխատանքային քայլերը պետք է իրականացվեն ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում:

Իրան-Հայաստան առևտրական պալատի նախագահ Լևոն Ահարոնյանն ու Իրանական ժողովրդային ապահովագրական ընկերության պատվիրակության ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով ՀՀ առողջապահության նախարարին ընդունելության համար, պատրաստակամություն են հայտնել համագործակցել աշխատանքային խմբի անդամների հետ` կյանքի կոչելու նախանշված ծրագրերը:

Արմեն Մուրադյանը նաև նշել է, որ աշխատանքային խմբի օրակարգում կլինեն նաև դեղորայքային քաղաքականությանը վերաբերող հարցերը:

ՀՀ առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտել իրանական պատվիրակներին, անձամբ` Լևոն Ահարոնյանին` նշելով, որ երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջև կան գործակցության մեծ հեռանկարներ: ՀՀ առողջապահության նախարարությունը շահագրգռված է ընդլայնել բարեկամ երկրի հետ գործակցությունը` ի նպաստ երկու ժողովուրդների առողջության,-նշել է ՀՀ առողջապահության նախարարը:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ