Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. «Առանց դեղատոմսի տրվող (OTC) դեղեր. տեսությունից պարակտիկա» գիտագործնական համաժողով ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ. «Առանց դեղատոմսի տրվող (OTC) դեղեր. տեսությունից պարակտիկա» գիտագործնական համաժողով ԵՊԲՀ-ում

 Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Առանց դեղատոմսի տրվող (OTC) դեղեր. տեսությունից պարակտիկա» խորագրով գիտագործնական համաժողովը:

Բացման խոսքով հանդես եկավ «Դեղագիտություն և դեղաբանություն. կրթություն և գիտություն» ասոցիացիայի նախագահ Մարգարիտա ԲեգլարյանըԲացման խոսքով հանդես եկավ «Դեղագիտություն և դեղաբանություն. կրթություն և գիտություն» ասոցիացիայի նախագահ Մարգարիտա Բեգլարյանը, ով ողջունեց համաժողովի մասնակիցներին և մաղթեց բեղմնավոր աշխատանք:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել ՆարիմանյանԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը իր ողջույնի խոսքում ընդգծեց առողջապահության առաջնային օղակի դերը առանց դեղատոմսի տրվող դեղերի վերահսկման քաղաքականության մեջ: «Այս գործընթացը դժվար վերահսկելի է, քանի որ հիվանդանոցից դուրս գտնվող, բայց բուժում ստացող մարդիկ իրենք են որոշում՝ ինչ դեղորայք ընդունել այս կամ այն ախտանիշի դեպքում: Դրա համար անհրաժեշտ է մշակել քաղաքականության իրականացման ճիշտ ռազմավարություն: Եվ այդ բոլոր խնդիրների քննարկման արդյունքները իրենց արտացոլումը կգտնեն մեր ուսումնական ծրագրերում: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք»,- ասաց ռեկտորը:

Համաժողովի մասնակիցներին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ողջույնի խոսքը և բարեմաղթանքը փոխանցեց նախարարի խորհրդական Ղուկաս ՈւլիխանյանըՀամաժողովի մասնակիցներին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ողջույնի խոսքը և բարեմաղթանքը փոխանցեց նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը. «Անչափ կարևորում եմ նման միջոցառումների անցկացումը առողջապահական համակարգում, քանի որ աշխարհում տարեցտարի ավելանում է առանց դեղատոմսերի բաց թողնվող դեղերի ծավալը: Եվ այդ ծավալների մեծացման հետ ավելի կարևորվում դեղագետի դերը դեղորայքային քաղաքականության մեջ»:

Ողջույնի խոսքերին հաջորդեցին մասնակիցների զեկուցումները:

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ