Իրադարձություններ Հայաստանում
Բուժսպասարկման որակի բարելավմանն ուղղված բուժանձնակազմի շարունակական ուսուցում. oncology.am
Բուժսպասարկման որակի բարելավման նպատակով կենտրոնում իրականացվում է բուժանձնակազմի շարունակական ուսուցում, ակտիվ մասնակցություն առղջապահական համակարգի հասարակական կյանքին:
Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը խնդիր է ինչպես աշխարհի պետությունների առողջապահական համակարգերի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման և հետազոտության ընթացքում պացիենտների մոտ կարող են զարգանալ ներհիվանդանոցային վարակներ, որոնց ցուցանիշների բարձրացումը նպաստում է վարակային բարդությունների բուժման նպատակով հակաբիոտիկների կիրառմանը:
Հակաբիոտիկների ոչ ռացիոնալ կիրառումը երկարացնում է բուժման տևողությունը, բարձրացնում բուժման արժեքը, առաջացնում լրացուցիչ հիվանդացություն, ձևավորվում են մանրէների հակաբիոտիկակայուն շտամներ, որոնք կարող են տարածվել նաև բուժհիմնարկի սահմաններից դուրս, փոխելով նաև ազգաբնակչության շրջանում շրջանառվող մանրէների որակական հատկանիշները:
Հակաբիոտիկակայուն շտամների ձևավորման կանխարգելման նպատակով Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից նոյեմբերի 16-22-ը աշխարհում «Հակաբիոտիկներ. կիրառել պատշաճ» կարգախոսով քարոզարշավ է իրականացվում:
Հակաբիոտիկների իրազեկման շաբաթվա շրջանակներում կենտրոնում կազմակերպվել է սեմինար-դասախոսություն՝ ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի մասնագետների մասնակցությամբ:
Դասախոսության շրջանակներում քննարկվեցին հակաբիոտիկների ռացիոնալ կիրառման, ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և այդ խնդիրներին առնչվող մի շարք այլ հարցեր:
Հակաբիոտիկային դեղորայքը թանկ ռեսուրս է, որն անհրաժեշտ է պահպանել հետագա սերունդների համար: Միայն դրանց ճիշտ օգտագործումը կարող է պահպանել այդ դեղերի կարևորագույն հատկությունները, ինչին կնպաստի բուժանձնակազմի կողմից ո՛չ միայն ճիշտ օգտագործումը, այլև ազգաբնակչության շրջանում դրանց անկանոն օգտագործման կանխումը: Հակաբիոտիկները կարելի է օգտագործել միայն որակավորված բժիշկների նշանակումներին համապատասխան:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնն, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության հետ միասին, կոչ է անում առողջապահության համակարգի բոլոր աշխատակիցներին միանալ իրազեկման շաբաթին:

18.11.2015 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ