Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Արցախցին պետք է բուժվի Արցախում. Անգիոգրաֆիկ կենտրոնը մեկ տարեկան է 13.11.2015թ.

ԼՂՀ ԱՆ. Արցախցին պետք է բուժվի Արցախում. Անգիոգրաֆիկ կենտրոնը մեկ տարեկան է 13.11.2015թ.

Այսօր լրացել է Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ կենտրոնի գործունեության մեկ տարին, ինչը հանդիսավոր միջոցառմամբ նշվել է անգիոգրաֆիկ կենտրոնում: Բացման խոսքով հանդես է եկել ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Կարեն Բազյանը:
  

«2014 թվականին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ և անձնական միջոցներով նորոգվել, կահավորվել և սարքավորվել է անգիոգրաֆիկ բաժանմունքը: Տեղադրվել է գերմանական «Սիմենս‰» ընկերության ամենաժամանակակից անգիոգրաֆ սարք, որի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պարզորոշ տեսնել ցանկացած անոթ, կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում ինչպես սրտի անոթների, այնպես էլ՝ այլ օրգանների»‰,-ասել է Կարեն Բազյանը և հավելել, որ «Էրեբունի»‰ բժշկական կենտրոնի առաջատար մասնագետների օգնությամբ իրենք սկսել են աշխատանքները և հասել լուրջ հաջողությունների: Ինչպես քանակական, այնպես էլ որակական առումներով կենտրոնի մեկ տարվա աշխատանքը Բազյանը բարձր է գնահատել:
  

Արցախցին պետք է բուժվի ԱրցախումԼՂՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Զոյա Լազարյանի խոսքով բաժանմունքի բացվելը երազանք էր։
  

«Սրտաբանական խնդիրները այն 3 հիվանդությունների թվին են դասվում, որոնցից մահացության թիվը, ցավոք սրտի, ամենաբարձրն են։ Աստծո կամոք այդ երազանքի ճանապարհը բացվեց Արցախում‰,- նշեց նա։
  

Զ. Լազարյանն իր հերթին կարևորել է կենտրոնի դերակատարությունը և փաստել, որ այժմ սրտանոթային լուրջ խնդիրներ ունեցող արցախցի հիվանդները բուժումը ստանում են անգիոգրաֆիկ կենտրոնում:
  

«Չնայած արդյունքները գոհացուցիչ են, բայց դրանով, կարծում եմ, չպետք է բավարարվենք: Հուրախություն բոլորիս՝ որոշակի գումար է հատկացվել անգիոգրաֆիկ կենտրոնին՝ իրականացնելու համար վերջույթների էնդովասկուլյար վիրահատություններ. սա առողջապահության ոլորտում նորույթ է և խրախուսելի քայլ‰,- ասել է փոխնախարարը և ընդգծել, որ այդ հաջողություններում մեծ է Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ներդրումը:
 

ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ կենտրոնի ինվազիվ ծառայության ղեկավար, բժիշկ-սրտաբան Կարեն Ալբերտյանի համոզմամբ՝ բժշկական այս միջամտությունը հնարավորություն է ընձեռում մեծամասամբ կանխել սրտային հիվանդությունների հետևանքով առաջացող մահացություններն ու հաշմանդամությունը: Այնուհետև նա տարվա կտրվածքով ներկայացրել է կատարած աշխատանքների արդյունքները:
  

Ընդհանուր առմամբ բաժանմունք է դիմել 325 հիվանդ. 275 հիվանդի մոտ իրականացվել է կորոնար անոթների անգիոգրաֆիա (պսակաձև զարկերակների նկարում), 116 հիվանդի մոտ տեղադրվել է 139 ստենտ: Ընթացիկ տարվա հունվարից Արցախում սրտի անհետաձգելի վիրահատությունը՝ Stent for life, կատարվում է պետպատվերի շրջանակներում՝ անվճար (1 ոչ դեղածածկ ստենտի տեղադրումով): 10 ամսվա ընթացքում սրտամկանի սուր ինֆակտով հիվանդանոց ընդունված 42 հիվանդի մոտ իրականացվել է կորոնար անոթների անգիոպլաստիկա գործող ծրագրի շրջանակներում:
  

Արցախցին պետք է բուժվի ԱրցախումԱվելի քան տասը հիվանդի մոտ անգիոգրաֆիկ հետազոտությունից հետո ախտորոշվել է բազմաանոթային կորոնար հիվանդություն և ցուցման համաձայն՝ ուղեգրվել «Էրեբունի»‰ բժշկական կենտրոն:
 

Սրտի ռիթմի խանգարումներ հայտնաբերելուց հետո 5 հիվանդի մոտ տեղադրվել է սրտի ժամանակավոր ռիթմը վարող սարք և ռեանիմատոլոգների ուղեկցությամբ տեղափոխվել են «Էրեբունի»‰ բժշկական կենտրոն հետագա մշտական սրտի ռիթմը վարող սարքի տեղադրման համար, այժմ նրանք գտնվում են կենտրոնի հսկողության ներքո:
 

Միջոցառմանը ներկա էին նաև ԼՂՀ առողջապահության փոխնախարար Կարեն Ղուկասյանը, նախարարության աշխատակազմի ներկայացուցիչները, կենտրոնի բուժանձնակազմը և այլք:

Սկզբնաղբյուր. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ