Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ներկայացվեց կաթվածների կանխարգելման և բուժման ծրագրի նախագիծը

ՀՀ ԱՆ. Ներկայացվեց կաթվածների կանխարգելման և բուժման ծրագրի նախագիծը

ՀՀ առողջապահության նախարարությունում հանրապետության առաջատար մասնագետների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց նյարդավիրաբուժության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

ՀՀ ԱՆ գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը նախարար Արմեն Մուրադյանին ներկայացրեց գլխուղեղի կաթվածների կանխարգելման և բուժման ծրագրի նախագիծը, որն ուղղված է կաթվածների բուժման արդյունավետության բարձրացմանը:

Ֆանարջյանի խոսքով` գլխուղեղի կաթվածների բուժումն ամբողջ աշխարհում առողջապահական կարևոր խնդիր է, որն անգամ զարգացած երկրներում հաշմանդամության և մահացության պատճառների շարքում երրորդ տեղում է:

Մասնագետի փոխանցմամբ` աշխարհում գլխուղեղի կաթվածների բուժումը զգալի առաջընթաց է ապրել և մահացությունը աստիճանաբար նվազել է: Արդյունքների բարելավման գործում զգալի դեր ունի այնպիսի ռիսկի գործոնների կանխարգելումը, ինչպիսիք են զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, ծխախոտը և ալկոհոլը:

Ցուցանիշների բարելավմանն են նպաստել նաև կատարելագործված  բուժական միջամտությունները և ներանոթային միջամտությունները:

Ակնկալվում է, որ միջազգային փորձի վրա հիմնված, նման ծրագրի ներդրման շնորհիվ կկրճատվի արյան շրջանառության հիվանդությունների հետևանքով վաղաժամ մահացությունը և հաշմանդամությունը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՀՀ նյարդավիրաբույժների ասոցիացիային, ոլորտի մասնագետներին և նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարեց ձևավորել աշխատանքային խումբ, որը առաջիկայում կներկայացնի ազգային ծրագրի նախագծի վերջնական մշակված տարբերակը, ուր մանրամասն կարտացոլվեն ազգային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները և բուժման ընթացակարգերը: Հանձնարավեց նաև ներկյացնել ծրագրի իրականացման ծախսարդյունավետությունը:

Ծրագիրը կյանքի կոչելու գործում Արմեն Մուրադյանն առանձակի կարևորեց շտապօգնության ծառայության աշխատանքը, բժշկական կազմակերպությունների հստակեցման, չափորոշիչների մշակման, ինչպես նաև որակյալ մասնագետների պատրաստման հարցերը:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ