Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մեկնարկեց հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը
Նոյեմբերի 16-ից 22-ն աշխարհում մեկնարկում է հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնած հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային արշավին, որն անցնում է «Հակաբիոտիներ. կիրառել պատշաճ» կարգախոսի ներքո, առաջին անգամ միացել է նաև Հայաստանը:
Թեմայի շուրջ ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարություն, ԱՀԿ-ի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետներն անդրադարձան շաբաթի առաքելությանը, ինչպես նաև ակնկալվող արդյունքներին:
«Հակաբիոտիկների ճիշտ օգտագործման մասին պետք է տեղեկացված լինեն ոչ միայն քաղաքացիները, հիվանդները, այլև առաջին հերթին բժիշկներն ու դեղագետները»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:
Նրա խոսքով` մեկնարկած քարոզարշավի նպատակն է հանրության լայն շրջանում հակաբիոտիկների ճիշտ օգտագործման մասին տեղեկատվության տարածումը: Այս գործում իրենց կարևոր դերն ունեն նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
«Հակաբիոտիկների նշանակումը պետք է որոշվի անհատական մեթոդով: Մենք կոչ ենք անում կիրառել հակաբիոտիկներ միայն բժշկի ցուցմամբ»,- ընդգծեց Սերգեյ Խաչատրյանը:
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանի փոխանցմամբ` հաշվի առնելով հակաբիոտիկների ոչ պատշաճ կիրառմամբ պայմանավորված ռիսկերը և մեծապես կարևորելով այս թեման ԱՀԿ-ն որոշում է կայացրել մեկ շաբաթ նվիրել քարոզարշավի իրականացմանը:
«Քարոզարշավի կարգախոսն արտացոլում է այն փաստը, որ հակաբիոտիկները պետք է կիրառել միայն և միայն անհրաժեշտության դեպքում»,- ասաց մասնագետը:
Հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրսն են, այդ պատճառով ընտրված կարգախոսն արտացոլում է հակաբիոտիկների պատշաճ, միայն բժշկի նշանակմամբ օգտագործումը:
Ներկայումս լուրջ հիմնախնդիր է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն աճում է, իսկ ստեղծվող նոր հակամանրէային դեղերի թիվը շատ քիչ է:
Վարակիչ հիվանդությունները տասնամյակներ բուժելի են: Սակայն հակաբիոտիկների ոչ պատշաճ օգտագործումը նպաստում է դրանց նկատմամբ կայուն մանրէների առաջացմանը: Եթե չձեռնարկվեն միջոցներ, աշխարհը կթևակոխի «հետհակաբիոտիկային դարաշրջան», երբ մարդկությունը կունենա նոր ձևավորված դեղակայուն վարակներ, բայց չի ունենա անհրաժեշտ հակաբիոտիկներ, հետևաբար նշանակված բուժումը կդառնա անարդյունավետ:
ԱՀԿ-ի հաշվարկներով, եթե չիրականցվեն համապատասխան միջոցառումներ 2050 թվականին աշխարհում կգրանցվի տարեկան մոտ 10 մլն մահվան դեպք, իսկ տնտեսական վնասը կկազմի մոտ 100 տրլն դոլար:
ՀՀ ԱՆ Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը նշեց, որ կարևոր խնդիրներից է նաև հակաբիոտիկների` դեղատներում ազատ, առանց դեղատոմսի վաճառքի սահմանափակումը: Նրա գնահատմամբ` այս, ինչպես նաև ոլորտում առկա այլ խնդիրնե կկանոնակարգվեն «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի ընդունմամբ:
Հակամանրէային դեղերի կայունության դեմ պայքարի ազգային պատասխանատու Քրիստինա Գյուրջյանի խոսքով` հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը նաև սննդի անվտանգության խնդիր է, քանի որ անասնաբուժության մեջ հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական նպատակներով, այլև կանխարգելման, իսկ որոշ երկրներում նաև աճը խթանելու համար և դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն` սննդային շղթայի միջոցով:
«Միացի'ր աշխարհում առաջին անգամ անցկացվող հակաբիոտիկների մասին իրազեկման շաբաթի» նպատակն է երկներում անցկացվող քարոզարշավների միջոցով հանրության շրջանում բարձրացնել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության վերաբերյալ իրազեկումը: Բարձրաձայնել, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության համար արդիական հիմնախնդիր է` հակաբիոտիկների պատշաճ օգտագործման շնորհիվ միայն հնարավոր կլինի պահպանել դրանց ազդեցությունը: Միաժամանակ, քարոզարշավի միջոցով անհատների, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտի մասնագետների, ինչպես նաև կառավարության ուշադրությունը կհրավիրվի հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի խնդրին, ինչը կնպաստի մոտեցումների փոփոխմանը:
Աշխարհի պետությունների միայն մեկ քառորդն այսօր ունի հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի ազգային ծրագրեր` ուղղված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության խնդրին:
Կարևորելով հարցը` ՀՀ կառավարության կողմից 2015 թվականի հուլիսի 8-ին թիվ 32 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությունը», որով և ՀՀ առողջապահության նախարարությունը միանում է ԱՀԿ-ի կողմից հայտարարված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային արշավին:
16.11.2015 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ