Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ է վերընտրվել Արթուր Գրաբսկին. izmirlianmedicalcenter.com

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ է վերընտրվել Արթուր Գրաբսկին. izmirlianmedicalcenter.com

Նոյեմբերի 12-ին«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կայացած Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի տարեկան հավաքի ժամանակ ասոցիացիայի նախագահ է վերընտրվել Արթուր Գրաբսկին, ով ղեկավարել է նախորդ երկու տարիներին:


Կազմակերպության քարտուղար Ռուբեն Հովհաննիսյանի տեղեկացմամբ, Ասոցիացիայի նախագահն ընտրվում է 2 տարի ժամկետով եւ երկու անգամ վերընտրվելու իրավունք ունի: Ընդ որում, այս տարի միակ թեկնածուն կազմակերպության գործող նախագահն էր:


Գրաբսկին ներկայացրեց երկու տարվա աշխատանքի արդյունքները. իրականացրել է 2 կոնգրեսի աշխատանքներ՝ միջազգային մասնագետների մասնակցությամբ, 2014-ին կազմակերպել է ֆունկցիոնալ ուրոլոգիայի դպրոցի և 2015-ին՝ ուրոլոգիայի մոսկովյան դպրոցի աշխատանքները:


Հայաստանի առողջապահության նախարար, ասոցիացիայի նախկին նախագահ Արմեն Մուրադյանը  հիշեցրեց, որ «Բժշկական օգնության մասին»օրենքում փոփոխություններ են ընդունվել, եւ շուտով հավատարմագրման համապատասխան խորհուրդ կընտրվի, որտեղ պետք է ներառվեն մասնագիտական ասոցիացիաները: «Սա արդեն օրենքի մակարդակով է, այլ ոչ թե գաղափարների»,- ասաց նա՝ հավելելով, որ կրեդիտների մասին փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2019 թվականից, իսկ մինչ այդ հարկավոր է միավորներ հավաքել:

 

«Ոչ-ոք հենց այնպես կրեդիտներ չի տալու՝ հասարակության կամ ասոցիացիայի առջեւ ունեցած վաստակի համար, հատկապես, եթե այդ վաստակը բաժանմունք ղեկավարելն է»,- ասաց նախարարը: Նա նաեւ հիշեցրեց, որ ուրոլոգներն առաջինն էին, ովքեր առաջ էին մղում օրենսդրական այդ փոփոխությունները, սակայն փոփոխություններն ընդունվեցին, իսկ ասոցիացիան մնաց այնպիսին, ինչպիսին 10 տարի առաջ էր:


Արմեն Մուրադյանը հայտարարեց, որ հստակ առաջարկություն է ներկայացնում. քննարկել ասոցիացիայի վերակազմավորման, վերակազմակերպման հարցը, հստակեցնել կազմակերպությանն անդամակցության խնդիրն ու առաջարկ ներկայացնել Առողջապահության նախարարություն, թե ով է ներկայացնելու ասոցիացիան հավատարմագրման խորհրդում: Նախարարը նաեւ ընդգծեց, որ անձամբ սատարում է ասոցիացիայի նախագահի պաշտոնում Արթուր Գրաբսկու թեկնածությունը:


Ելույթներից հետո գաղտնի քվեարկության արդյունքում Արթուր Գրաբսկին վերընտրվեց իր պաշտոնում:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ