Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ. միջմասնագիտական մոտեցում» թեմայով գիտապրակտիկ համաժողովը՝ Երևանում

«Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ. միջմասնագիտական մոտեցում» թեմայով գիտապրակտիկ համաժողովը՝ Երևանում

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի և Հայկական hակածերացման բժշկական ասոցիացիայի գործադիր կոմիտեների նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվեց «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ. միջմասնագիտական մոտեցում» թեմայով գիտապրակտիկ համաժողով: Այն նվիրված էր հատկապես վերջին տարիներին տարբեր իմաստներով լայն շրջանառություն գտած «կյանքի որակ» հասկացությանը՝ առողջության կտրվածքով:


Համաժողովն ուներ նաև հրավիրյալ մասնակիցներ Ռուսատանի Դաշնությունից և Շվեյցարիայից:


ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը, ողջունելով միջազգային համաժողովի մասնակիցներին, նշեց, որ նախարարությունը ևս մեծապես կարևորում է առողջությամբ պայմանավորված կյանքի որակը և մի շարք ծրագրեր է իրականացրել՝ ուղղված կյանքի որակի բարձրացման նպատակին: Նրա խոսքով՝ համաժողովի թեմայի հիմքում շատ արդիական հարց է. առողջությունը կյանքի որակի բարելավման գրավականն է:

 

ակ. միջմասնագիտական մոտեցում» թեմայով գիտապրակտիկ համաժողովը՝ Երևանում «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ. միջմասնագիտական մոտեցում» թեմայով գիտապրակտիկ համաժողովը՝ Երևանում «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ. միջմասնագիտական մոտեցում» թեմայով գիտապրակտիկ համաժողովը՝ Երևանում


Հայաստանում ՌԴ դեսպանի օգնական Օլեգ Շապովալովը, բարձր գնահատելով ռուս գործընկերների ներգրավմամբ միջազգային համաժողովի կազմակերպումը, նկատեց, որ այն մեծ դեր կունենա հայ-ռուսական համագործակցության խթանման տեսանկյունից:

 

Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի նախագահ Իննա ՊերսոյանՀամաժողովն ընթացավ լիագումար նիստի և տարբեր թեմաների անդրադարձող մի քանի սեկցիաների համադրության ձևաչափով:


Մեդ-Պրակտիկի հետ զրույցում Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի նախագահ Իննա Պերսոյանը, անդրադառնալով համաժողովի թեմային նշեց, որ եթե նախկինում բժիշկը մտածում էր պացիենտի կյանքը փրկելու մասին, ապա այսօր ոչ պակաս կարևոր հարց է որակյալ կյանքի կազմակերպումը: Այսինքն՝ կարևորվում է ո’չ միայն այն, որ մարդը երկար ապրի, այլև կյանքի որակը:

 

Խոսելով ասոցիացիայի գործունեությունից՝ Իննա Պերսոյանը նշեց, որ իրենք զբաղվում են կանխարգելիչ բժշկությամբ, բայց ոչ այն ընկալմամբ, որն ընդունված էր խորհրդային պատկերացումներում: Խոսքն այս դեպքում վերաբերում է անհատականացված բժշկությանը, որը հենվում է մարդու գենետիկ կոդի վրա:

 

ակ. միջմասնագիտական մոտեցում» թեմայով գիտապրակտիկ համաժողովը՝ Երևանում ../uploades/folder_Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի նախագահ Իննա Պերսոյան3/20150811085133360.jpg Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյան


Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիան պայմանագիր ունի Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի հետ, որը ենթադրում է համատեղ ծրագրերի իրականացում, ինչպիսին է, օրինակ, այս համաժողովի կազմակերպումը: «Կարծում եմ, որ ավելի փորձառու բժիշկները պետք է շահագրգիռ լինեն՝ իրենց փորձը փոխանցելու երիտասարդներին. չէ՞ որ նրանք են վաղը զբաղվելու շատ կարևոր հարցերի լուծմամբ, և պետք է պատրաստված լինեն դրան: Փոխանցելով նրանց մեր գիտելիքն ու փորձը՝ մենք ապահովագրում ենք մեր ապագան»,- նշեց բժշկուհին:


Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ ԳրիգորյանԵրիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը Մեդ-Պրակտիկի հետ զրույցում նկատեց, որ «կյանքի որակ» հասկացությունը վերջին տարիներին սկսել է կարևորվել ամբողջ աշխարհում: «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, անցում կատարելով առողջապահական քաղաքականությունից առողջության քաղաքականության, նույնպես շատ կարևորում է այն բոլոր գործոնները, որոնք ազդում են կյանքի որակի վրա:

 
Փորձել ենք այնպիսի հանդիպում կազմակերպել, որ բժշկության բոլոր ուղղությունների մասնագետները կարողանան իրենց ներդրումն ունենալ մեր ժողովրդի կյանքի որակի բարձրացման գործընթացում. մասնակցում են բոլորը՝ սկսած առողջապահության կազմակերպիչներից մինչև նեղ մասնագետներ»,- ասաց նա:


Համաժողվի ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիաների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:

 

Ռուսաստանի երիտասարդ բժիշկների միության գլխավոր տնօրեն Իլյա ԻլյինցեւիՀուշագրի շրջանակում նախատեսվող համագործակցության մասին զրուցեցինք Ռուսաստանի երիտասարդ բժիշկների միության գլխավոր տնօրեն Իլյա Իլյինցեւի հետ.

 

–   Միայն այն հանգամանքը, որ այս համաժողովին մասնակցում են Հայաստանից և Ռուսաստանից շատ բարձրակարգ բժիշկներ, թույլ է տալիս ունենալ լուրջ սպասելիքներ:  Այս հուշագիրը, կարծում եմ, պատմական արդարությունը կվերականգնի՝ նորից խորացնելով ռուս-հայկական համագործակցության ավանդույթները բժշկության ոլորտում, և երիտասարդ բժիշկները միասին բազմաթիվ օգտակար ու հետաքրքիր ծրագրեր կիրականացնեն: Հուշագիրը վերաբերում է փորձի փոխանակմանը, փոխայցերին, համատեղ ուսումնական ծրագրերին:

 

Հայաստան գալուց առաջ մենք փոքրիկ սոցհարցում իրականացրեցինք ռուս երիտասարդ բժիշկների շրջանում, որը ցույց տվեց, որ նրանցից շատերը պատրաստ են գալ և որոշ ժամանակ ապրել ու աշխատել Հայաստանում: Հուսով եմ՝ նույն պատրաստակամությունը կա նաև հայ բժիշկների շրջանում:

 

«Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ. միջմասնագիտական մոտեցում» թեմայով գիտապրակտիկ համաժողովը՝ Երևանում «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ. միջմասնագիտական մոտեցում» թեմայով գիտապրակտիկ համաժողովը՝ Երևանում «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ. միջմասնագիտական մոտեցում» թեմայով գիտապրակտիկ համաժողովը՝ Երևանում

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ