Իրադարձություններ Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. Ստեփանակերտում են «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետները
Արցախի առողջապահության նախարարության հրավերով Ստեփանակերտում են «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետները` պրոֆեսոր Արա Բաբլոյանի գլխավորությամբ: Երևանից ժամանած պատվիրակությունը նախևառաջ հյուրընկալվել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում, որտեղ Արցախի առողջապահության նախարարության և «Մանկական բժիշկների հայկական ասոցացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կայացել է արդիական մանկաբուժության հարցերին նվիրված կոնֆերանս:
Կոնֆերանսը բացել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Զոյա Լազարյանն, ով, ողջունելով ներկաներին, կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը: «Այսօր Արցախում հերթական գիտագործնական միջոցառումն է կազմակերպվում: Այստեղ են «Մանկական բժիշկների հայկական ասոցացիայի» մի խումբ մասնագետներ, ովքեր Արցախի գործընկերներին իրենց գիտելիքներն են փոխանցելու: Այս ամենը նպատակ ունի առաջին հերթին օգնելու տեղի մասնագետներին՝ ձեռք բերելու համար նոր գիտելիքներ, և, ի շահ Արցախի բնակչության առողջության պահպանման, այն կիրառել աշխատանքում» ,- նշել է փոխնախարարը:
Միջոցառմանը ներկա ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանն, իր հերթին ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին, նույնպես կարևորել է նման համագործակցությունը և հույս ու վստահություն հայտնել, որ այն շարունակական կլինի:
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկական վիրաբույժ-ուռոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ իր խոսքում նշել է, որ տեղի մանկաբույժների համար կազմակերպվելու է նաև վարպետաց դասեր ու քննարկումներ, իրականացվելու է նաև հիվանդների խորհրդատվություններ և հետազոտություններ: «Այսօրվա կոնֆերանսի մասնակիցներին կրեդիտ ստանալու համար տրվելու են հավաստագրեր. ովքեր 5 տարվա ընթացքում կհավաքեն 220 կրեդիտ, նրանք կշարունակեն իրենց մասնագիտական գործունեությունը»,-ասել է Ա. Բաբլոյանը:
Կոնֆերանսին ներկա մի խումբ մասնագետներ ներկայացրել են արդի մանկաբուժության խնդիրները, հանդես եկել տարբեր դասախոսություններով, ներկայացրել Հայաստանի և համաշխարհային բժշկագիտության վերջին տարիների փորձը: Կոնֆերանսին մասնակցել են Ստեփանակերտի, ինչպես նաև «Արևիկ» և Արցախի շրջանների մանկաբույժները:
03.11.2015 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ