Իրադարձություններ Հայաստանում
Կանանց հորմոնալ խանգարումների և միոմայի բուժման նոր մոտեցումներ
«Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը 2015թ. հոկտեմբերի 28-ին կազմակերպել էր գիտաժողով՝ «Հիպերանդրոգենիայի բուժումը: Արգանդի միոմայի բուժման նորագույն մոտեցումները Եվրոպայում» թեմայով: Գիտաժողովին ներկա էին մանկաբարձ-գինեկոլոգներ, էնդոկրինոլոգներ, ընտանեկան բժիշկներ:
«Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի մենեջեր Լուսինե Բլուրցյանը ներկայացրեց իրենց կողմից կազմակերպված գիտաժողովի նպատակը:
– Մեր կողմից կազմակերպված այս գիտաժողովի նպատակն է տեղեկացնել ոլորտի մասնագետներին դեղագործական շուկայում վաճառքի ենթակա «Բելարա» և «Էսմիա» դեղերի բուժման արդյունավետության և անվտանգության մասին: «Բելարա» դեղը հորմոնալ հակաբեղմնավորիչ է կանանց համար, որը մի քանի ամիս է, ինչ շրջանառվում է հայաստանյան դեղատներում, իսկ եվրոպական մի շարք երկներում արդեն լայն տարածում է ստացել: «Բելարա»-ն «Գեդեոն Ռիխտեր» ընկերության նոր բրենդն է, որի հիմնական առավելությունն արդյունավետության հետ մեկտեղ՝ անվտանգությունն է:
«Բելարա» դեղի առավելությունների մասին մանրամասնեց մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Ազարյանը:
– Առողջական ինչպիսի՞ խնդիների դեպքում պետք է դիմել «Բելարա» դեղի օգնությանը:
– «Բելարա»-ն հակաբեղմնավորիչ է՝ արտահայտված հակաանդրոգենային ակտիվությամբ: Տեղեկացնեմ, որ այսօր դեղագործական շուկայում առկա են ցածր և միկրո դոզավորված հակաբեղմնավորիչներ, որոնք կարող են նշանակվել երկարատև՝ անցանկալի հղիությունից պաշտպանվելու նպատակով, և շատ հաճախ կանանց նշանակվում են բուժման նպատակով, եթե կան հորմոնալ խանգարումներ: Հենց այս նպատակին կարող է ծառայել «Բելարա»-ն իր հակաանդրոգենային ազդեցության շնորհիվ: Այն բուժում է անդրոգենների բարձր քանակից առաջացած մաշկային երևույթները՝ ակնե, հիրսուտիզմ, հիպերտրիխոզ և մաշկային այլ խնդիրներ:
![]() |
![]() |
![]() |
«Բելարա»-ն արդյունավետ է նաև ձվարանների պոլիկիստոզի համակցված բուժման սխեմայում, խնդիր, որը բավականին տարածված է աշխարհում, և որն անհրաժեշտ է բուժել ժամանակին ու ճիշտ մոտեցումներով: Ի տարբերություն բազմաթիվ հակաբեղմնավորիչների, «Բելարա»-ի ազդեցությունը հեմոստազի վրա նվազագույն է:
«Բելարա»-ի հիմնական առավելությունն անվտանգությունն է: Այս դեղը կարող է նշանակվել սկսած վերարտադրողական տարիքից՝ 18 տարեկանից: Թեև դեղի կողմնակի ազդեցությունն ու հակացուցումները նվազագույն են, միևնույն է, այն պետք է օգտագործել բժշկի ցուցումով:
![]() |
![]() |
![]() |
– Խոսենք Հայաստանում ձեռք բերված պրակտիկայի մասին
– «Բելարա»-ն արդեն հաջողությամբ կիրառվում է Հայաստանում, թե՛ որպես հակաբեղմնավորիչ, թե՛ որպես բուժական նպատակով օգտագործվող դեղ: Այն տալիս է ակնհայտ արդյունավետ արդյունքներ ընդունման առաջին իսկ ամիսներից սկսած: Սա այն հակաբեղմնավորիչներից է, որը ցուցված է երկարատև օգտագործման համար, ինչը նույնպես «Բելարայի» առավելությունն է:
![]() |
![]() |
![]() |
Գիտաժողովի ընթացքում բժիշկները տեղեկացվեցին «Գեդեոն Ռիխտեր» ընկերության նորագույն դեղի՝ «Էսմիա»-ի կիրառման Եվրոպական վերջին նորությունների մասին. ավարտվել են Եվրոպայում անցկացված նոր հետազոտությունները, որոնք հաստատել են «Էսմիա» դեղամիջոցի երկարաժամկետ կիրառումը: Հայաստանում «Էսմիա»-ն գրանցված է որպես արգանդի միոմայի նախավիրահատական բուժում՝ 3 ամսվա կիրառման սխեմայով:
03.11.2015 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ









