Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանի և Գերմանիայի համալսարանական հիվանդանոցները կհամագործակցեն
Ս/թ հոկտեմբերի 21-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ընդունեցին գերմանացի օնկոլոգների պատվիրակությանը, որի կազմում էին Բեռլինի օնկոլոգների միության փոխնախագահ, պրոֆեսոր Քլաուս-Պետեր Հելլրիգելը, Գերմանիայի ֆեդերալ առողջապահության նախարարության երկկողմ քաղաքականության վարչության ներկայացուցիչ Սոֆի Մեյսերը, Գերմանիայի մանկական օնկոլոգների ասոցիացիայի փոխնախագահ, պրոֆեսոր Յուրգենսը: Հայկական կողմից հանդիպմանը ներկա էին ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը, միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար Սամվել Դանիելյանը: Հանդիպման նպատակը երկկողմ համագործակցության քննարկումն էր:
Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, անհրաժեշտ է հստակեցնել համագործակցության ուղղությունները թե գիտական, թե կադրային առումներով: «Ուրախ ենք այս հանդիպման և համագործակցության շարունակության համար: Հատկապես ուզում եմ կարևորել մեր համատեղ աշխատանքի կրթական և հետազոտական բաղադիրչների պարտադիր առկայությունը», - նշեց ռեկտորը: Միքայել Նարիմանյանը գերմանացի հյուրերին նաև տեղեկացրեց, որ բժշկական համալսարանի և Հայաստանում բժշկական կրթության հիմքում ընկած է բժշկության գերմանական դպրոցը, քանի որ հենց Գերմանիայում ուսանած բժիշկներն են մեր երկրում հիմք դրել բժշկական բարձրագույն կրթությանը: Ռեկտորը նաև ընդգծեց երկկողմանի տեղեկատվության փոխանակման կարևորությունը, քանի որ դա հնարավորության կտա հստակեցնելու, թե երբ ենք մեր մասնագետները սկսում զբաղվել օնկո հիվանդներով, ինչ քայլեր են իրականացվում կանխարգելիչ ուղղությամբ, ինչպես նաև հասկանալ, թե որ մակարդակից է պետք սկսել ուսուցումը, թրեյնինգները մեր մասնագետների հետ, և այսպիսով, մեր համագործակցությունը կստանա ավելի ինտերակտիվ բնույթ:
Գերմանիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սոֆի Մեյսերը նշեց, որ այդ ամենը ներառված է նախարարության կողմից առաջարկվող փոխանակային ծրագրում, որը իրենք առաջարկում են իրականացնել, և ընդգծեց, որ ծրագրի ֆինանսական ամբողջ բեռը գերմանական կողմը վերցնում է իր վրա: Նա տեղեկացրեց, որ երկկողմանի համագործակցությունը կլինի օնկոլոգիայի ոլորտում՝ Գերմանիայում կվերապատրաստվեն և կկրթվեն մեր օնկոլգները, ինչպես նաև օնկոլոգիային մոտ մասնագիտական ուղղվածություն ունեցող մասնագետները. փոխանակային ծրագիրը ներառում է կեսից մինչև մեկ տարվա ուսուցում և համապատասխան թրեյնինգներ: Նմանատիպ փոխանակային ծրագիր կիրականացվի նաև մանկական օնկոլոգիայի ուղղությամբ:
Հյուրերին ողջունեց նաև ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը. «Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել գերմանական կողմին՝ երկարատև համագործակցության, ինչպես նաև համատեղ աշխատանքի այս նոր հնարավորության համար: Դուք հյուրընկալվել էիք մեզ մոտ հուլիսին, և այժմ մենք ունենք համագործակցության նոր իրական ծրագիր: Նշեմ, որ այսքան կարճ ժամանակահատվածում՝ 3 ամսում մենք արդեն ունենք արդյունքներ, որոնք կամրագրվեն այսօր ձեր կողմից ներկայացված փոխանակային ծրագրով»:
Հստակեցնելով համագործակցության շրջանակները՝ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը ևս ողջունեց և շնորհակալություն հայտնեց գերմանացի օնկոլոգների պատվիրակությանը՝ այս նոր հնարավորության համար, ինչպես նաև հատուկ շեշտեց Սոֆի Մեյսերի դերը այդ կարևրոր գործում:
Հանդիպումից հետո հյուրերը շրջեցին համալսարանական «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցներում, տեղում ծանոթացան համալիրների գործունեությանը, կատարվող աշխատանքներին և առաջիկա անելիքներին:
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 22-ին գերմանացի օնկոլոգները թեմատիկ դասախոսություններ կարդացին «Մուրացան» հիվանդանոցային համալիրում:
Նշենք, որ համագործակցության նախանշված ծրագրերը կիրականացվեն գերմանական և հայկական համալսարանական կլինիկաների միջև:
26.10.2015 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ