Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Բարձր ռիսկի հղիության վարման ժամանակակից խնդիրները» խորագրով գիտա-գործնական գիտաժողով. morevmankan.am

«Բարձր ռիսկի հղիության վարման ժամանակակից խնդիրները» խորագրով գիտա-գործնական գիտաժողով. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվեց «Բարձր ռիսկի հղիության վարման ժամանակակից խնդիրները» խորագրով գիտա-գործնական գիտաժողով:

 

Այդ առիթով Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն բ.գ.դ., պրոֆ.Կարինե Առուստամյանը նշեց, որ գիտաժողովն անդրադարձել է խնդիրների, որոնք հուզում են բոլոր մանկաբարձ-գինեկոլոգներին:


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն բ.գ.դ., պրոֆ.Կարինե Առուստամյան– Հղիությունը համարվում է ֆիզիոլոգիական գործընթաց, բայց, կապված առողջական որոշակի խնդիրների հետ, կա կանանց մի խումբ, որը գտնվում է բարձր ռիսկի հղիության շարքում: Գիտաժողովը վերաբերում է հենց բարձր ռիսկի հղիության վարման խնդիրներին: Ամենակարևոր հարցերից է հղիության ժամանակ առաջացող արնահոսությունների արյունականգ բուժումը: Շատ խնդիրներ կան՝ կապված արնահոսության պատճառների, հղիության ժամկետի, կնոջ և պտղի առողջական վիճակի հետ. խնդիր է՝ ինչպիսի՞ մոտեցում ցուցաբերել:


Մյուս խնդիրն է՝ ինչպե՞ս կանխարգելել վաղաժամ ծննդաբերությունները հղիության բարդություններով կանանց մոտ:


Այսօր կարևորվում և բոլոր մանկաբարձ-գինեկոլոգների կողմից քննարկվում են բնածին թրոմբոֆիլիաների հետ կապված խնդիրները: Բոլորի առջև ծառանում են հետևյալ հարցերը՝ ում հետազոտել, երբ, ինչ հետազոտություններ կատարել և ինչպես մեկնաբանել հետազոտության արդյունքները: Այս խնդրի մասին կխոսի Ռուսաստանից հրավիրված մասնագետը: 

 

«Բարձր ռիսկի հղիության վարման ժամանակակից խնդիրները» խորագրով գիտա-գործնական գիտաժողով «Բարձր ռիսկի հղիության վարման ժամանակակից խնդիրները» խորագրով գիտա-գործնական գիտաժողով


Խոսեցինք նաև հղիության ընթացքում վիտամինների և հանքանյութերի անհրաժեշտության մասին. ու՞մ է հարկավոր, ի՞նչ ժամկետներում և ի՞նչ չափաբաժնով:


Շատ կարևոր խնդիր է նաև Վիլլիբրանդի հիվանդության դրսևորումը մանկաբարձա-գինեկոլոգիական գործընթացներում: Մի հիվանդություն, որը հաճախ է անտեսվում, և ի հայտ եկած արնահոսությունները կանգնեցնելու համար կանայք ենթարկվում են բազմաթիվ միջամտությունների՝ ընդհուպ վիրահատության:


Կարծում եմ գիտաժողովը նաև գործնական առումով է օգտակար մեր բժիշկների համար, այդ պատճառով անվանել ենք գիտա-գործնական: Մենք ունենք գիտական տվյալներ, որոնց հիման վրա մշակվել են մոտեցումներ, թե ինչպես պետք է վարել բարձր ռիսկի հղիությունը՝ կանխարգելելու բարդությունները:


Քանի որ կան հրավիրյալ մասնագետներ, ըստ Ձեզ՝ ո՞ր փորձը կարիք կա ներմուծելու:


– Օրինակ, այսօր Ռուսաստանում մշակված է արյունականգ բուժման հետ կապված ալգորիթմ, նորագույն մոտեցումներ՝ տրոմբոֆիլիաների հետազոտությունների ժամանակ: Այս հանդիպումը նաև փորձի փոխանակման լավ հնարավորություն է: Մենք միշտ փորձում ենք արտերկրից հրավիրել լավագույն մասնագետներին, սակայն մի պայմանով, որ ներկայացված տվյալները և մոտեցումները պետք է լինեն հիմնված ապացուցողական բժշկության վրա:

 

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն բ.գ.դ., պրոֆ.Կարինե Առուստամյան Ելենա Բարանովա, բ.գ.թ., բժիշկ-գենետիկ, Ռուսաստանի գենետիկական հետազոտությունների կենտրոն, «ԴՆԹ-տեխնոլոգիաններ» կազմակերպություն Ելենա Բարանովա, բ.գ.թ., բժիշկ-գենետիկ, Ռուսաստանի գենետիկական հետազոտությունների կենտրոն, «ԴՆԹ-տեխնոլոգիաններ» կազմակերպություն


– Ժամանակի ընթացքում հղիության ռիսկի գնահատման տեսանկյունից փոփոխություններ եղե՞լ են: Օրինակ՝ կա՞ն խնդիրներ, որ այսօր ռիսկային են համարվում, մինչդեռ նախկինում՝ ոչ:


– Գիտությունը ժամանակի ընթացքում առաջ է շարժվում, իհարկե՛: Ձեր նշած խնդիրների շարքում է, օրինակ, բնածին տրոմբոֆիլիան, որն ախտորոշվելուց հետո առ այսօր հստակ չէ՝ որ դեպքում ինչ մոտեցում ցուցաբերել, ինչ բուժում իրականացնել: Այսօր, այո՛, ավելացել են հետազոտության ենթակա իրավիճակների պնակը:


– Ձեր գնահատմամբ. Ձեր կենտրոնում իրավիճակն ինչպիսի՞ն է՝ հղիների հետ կապված:


– Որևէ կասկած: չկա, որ բարձր ռիսկի հղիության դեպքերը քիչ չեն: Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը երրորդ մակարդակի կենտրոն է, և, բնականաբար, հանրապետության տարբեր շրջաններից շատերը հենց մեզ են դիմում:

 

Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան Ռուսաստանի Դաշնությունից հրավիրված ոլորտի լավագույն մասնագետներ:


Ելենա Բարանովա, բ.գ.թ., բժիշկ-գենետիկ, Ռուսաստանի գենետիկական հետազոտությունների կենտրոն, «ԴՆԹ-տեխնոլոգիաններ» կազմակերպությունԵլենա Բարանովա, բ.գ.թ., բժիշկ-գենետիկ, Ռուսաստանի գենետիկական հետազոտությունների կենտրոն, «ԴՆԹ-տեխնոլոգիաններ» կազմակերպություն:


Իմ զեկույցի թեման էր «Գենետիկորեն պայմանավորված տրոմբոֆիլիաները և ֆոլատային ցիկլի խանգարումները հղիության կրելախախտի դեպքում», դրա ժառանգական և ոչ ժառանգական տարբերակները: Անդրադարձել եմ նաև այն հարցին, թե հետազոտության համար ինչ ալգորիթմներ կարելի է առաջարկել, և ինչ աշխատանք կատարել հետազոտության արդյունքների հետ:


Տրոմբոֆիլիան գինեկոլոգիայում բավականին ճանաչված երևույթ է, մինչդեռ վերջնական պատասխան չունի այն հարցը, թե ում է պետք հետազոտել, ում՝ ոչ, և ինչպես այն իրականացնել: Մի կողմից՝ շատ հարցեր դեռևս չունեն պատասխաններ, մյուս կողմից՝ շատ հարցերի պատասխաններ էլ հակասում են միմյանց:


Ռուսաստանում գենետիկական հետազոտությունները վճարովին են, ինչպես ձեզ մոտ, և հարցը բարդանում է, երբ գինեկոլոգիայում անհրաժեշտ են լինում նման հետազոտության արդյունքներ: Բացի այդ, ոլորտում դեռևս բացակա են անհրաժեշտ ստանդարտներ, որոնք պետք է մշակել ժամանակի ընթացքում:

Նանա Տետրուաշվիլի, բ.գ.դ., մանկաբարձ-գինեկոլոգ, Ռուսաստանի Վ.Ի. Կուլակովի անվ. մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնՆանա Տետրուաշվիլի, բ.գ.դ., մանկաբարձ-գինեկոլոգ, Ռուսաստանի Վ.Ի. Կուլակովի անվ. մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոն:


Ես գնահատում եմ այն ուշադրությունը, որ Հայաստանում ցուցաբերվում է առաջ քաշած խնդրին: Ընդհանուր առմամբ, շատ դրական տպավորություն ունեմ համաժողովից:


Իմ զեկուցման թեման էր «Հղիության ընթացքում արյունահոսությունների արյունականգ բուժումը»: Անդրադարձա նաև վաղաժամ ծննդաբերությունների կանխարգելման հարցին հղիության բարդություններով կանանց մոտ: 


Խնդիրներ եմ տեսնում՝ կապված բժիշկների շարունակական կրթության հետ, քանի որ մշտապես նորանում է ոլորտում գիտելիքը, և պետք է հասցնել այն ձեռք բերել: Մյուս հարցը արձանագրությունների ստանդարտացումն է: Համոզված եմ՝ համատեղ աշխատանքի շնորհիվ մեծ նվաճումներ են սպասվում մեզ:

 

«Բարձր ռիսկի հղիության վարման ժամանակակից խնդիրները» խորագրով գիտա-գործնական գիտաժողով «Բարձր ռիսկի հղիության վարման ժամանակակից խնդիրները» խորագրով գիտա-գործնական գիտաժողով «Բարձր ռիսկի հղիության վարման ժամանակակից խնդիրները» խորագրով գիտա-գործնական գիտաժողով

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ