Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ամփոփվեց հոբելյանական քառօրյա գիտաժողովը

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ բուհի 95-ամյակին նվիրված «Բժշկագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով հոբելյանական գիտաժողովների փակման արարողությունը:
Գիտաժողովի 4 օրերի ընթացքում արտասահմանից ժամանած և տեղացի առաջատար մասնագետների կողմից ներկայացվեցին զեկուցումներ բժշկագիտության արդիական թեմաների և խնդիրների շուրջ նաև առցանց տարբերակով, ստենդային դասախոսություններ, զուգահեռ ընթացող 11 սեկցիաներ, կլոր սեղաններ՝ նաև առցանց ընթացող քննարկումներով:
Հոբելյանական գիտաժողովի մեխը դարձան ԵՊԲՀ ուսանողներից կազմված հետազոտական խմբերի կողմից վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված հետազոտական աշխատանքները, որոնք ապագա բժիշկներն ու դեղագետներն իրականացրել էին նաև այլ բուհերի ուսանողների հետ համատեղ՝ ելնելով գիտաժողովի կարգախոսից, այն է՝ «Հետազոտի՛ր, բացահայտի՛ր, փոխի՛ր»: Կարևոր է նաև, որ այդ աշխատանքների և գիտաժողովին մասնակցության համար ուսանողները կստանան կրեդիտներ, քանի որ այս կոնֆերանսը ներառվել է Շարունակական բժշկական կրթության եվրոպական կրեդիտավորման խորհրդում:
Շնորհակալություն հայտնելով գիտաժողովի աշխատանքնրին մասնակցության համար՝ ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը նշեց. «Ուզում եմ մի քանի խոսք ասել այս գիտաժողովին մեր կողմից կատարված նորամուծությունների մասին: Սկսենք գիտաժողովին օգտագործված գույներից՝ մենք ընտրել էինք կանաչ և դեղին գույները, քանի որ այժմ աշնան միջնամասում ենք:
Նորամուծություն էր նաև մեր կողմից կիրառված՝ մասնակիցների առցանց գրանցումը, ինչպես նաև տեղում գրանցվելը և գրանցումից դուրս գալը: Ուզում եմ հատկապես ընդգծել, որ արտերկրից ժամանած մեր հյուրերից շատերը այս գիտաժողովից հետո ունեն կոնկրետ առաջարկներ մեր ուսանողների համար, այն է՝ անվճար կուրսեր, ռազմավարական նոր մոտեցումներ, համագործակցություն մեր ամբիոնների հետ, լաբորատոր աշխատանքներ, ինչի համար կրկին հայտնում եմ շնորհակալություն»:
Ամփոփելով գիտաժողովի 4 աշխատանքային օրերը՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ասաց. «Հրաշալի է տեսնել հետաքրքրված նման լսարան, լսարան, որին համախմբում է գիտելիքի, գիտության հանդեպ սերը, հետաքրքրությունը: Կարևոր է, որ մեր ուսանողները այս օրերի ընթացքում հնարավորություն ունեցան ոչ միայն տեսնել հայտնի գիտնականների, առաջատար մասնագետների, այլև աշխատել նրանց հետ, ստանալ արժեքավոր գիտելիքներ, մասնագիտական հմտություններ: Կարծում եմ, որ մոտ ապագայում կունենանք գիտական ամբիցիաներով օժտված երիտասարդ կոլեկտիվ, որը կհենվի մեր լավագույն ավանդույթների վրա: Ես ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել գիտաժողովի բոլոր մասնակիցներին, հյուրերին, հատկապես՝ կազմակերպիչներին՝ կատարած աշխատանքների համար»:
Նշենք, որ գիտաժողովի աշխատանքներին իրենց ներդրումն ունեցան ընդհանուր առմամբ 2000 մասնակիցներ, որոնցից՝ 1000 ուսանող, 300 կլինիկական օրդինատոր, պրոֆեսորադասախոսական անձնակազմի 150 ներկայացուցիչ:
Տեղեկացնենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանի 100-ամյա հոբելյանին մնացել է 4 տարի, 364 օր, 23 ժամ: Հետհաշվարկը գնաց...

Կարդացեք նաև

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն