Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ոլորտին վերաբերող արդիական հարցերն` ուշադրության կենտրոնում

ՀՀ ԱՆ. Անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ոլորտին վերաբերող արդիական հարցերն` ուշադրության կենտրոնում

Անեսթեզիայի համաշխարհային օրվա առթիվ` ՀՀ անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիայի հրավիրված նիստին ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Քննարկման առանցքում էին անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների մասնագիտական գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

«Անեսթեզիոլոգիան առողջապահության ամենաբարդ և միաժամանակ ամենապահանջված ուղղություններից է, առանց որի չենք կարող պատկերացնել ժամանակակից բժշկությունը: Անեսթեզիոլոգիայի զարգացմամբ է առաջին հերթին պայմանավորված վիրաբուժության մեջ նորարարությունների ներդրումը»,- շնորհավորելով քննարկման մասնակիցներին մասնագիտական օրվա առթիվ նշեց Արմեն Մուրադյանը` ընդգծելով, որ օրակարգային է մարզերում որակյալ մասնագետների պակասը լրացնելու խնդիրը:

ՀՀ առողջապահության նախարարի գնահատմամբ` առաջնային է նաև իրավական դաշտի ապահովման, ոլորտի չափագրման, ինչպես նաև ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման հարցը:

Առողջապահական համակարգում բարեփոխումների իրականացման, ոլորտի չափագրման, գործելակարգերի և ուղեցույցների մշակման գործում նա մեծապես կարևորեց մասնագիտական միավորումների աշխատանքը` հորդորելով վերոնշյալ հարցերի շուրջ ներկայացնել առաջարկներ:

Անմիջական զրույց ծավալվեց բժիշկների իրավունքների, պաշտպանվածության, մասնագիտական շարունակական զարգացման հարցերի շուրջ: Նախարարը պատասխանեց մասնակիցներին հուզող մի շարք հարցերի:

Ընդգծելով, այս կարևոր ծառայության բարելավումն ու մասնագետներով ապահովվածությունը` Արմեն Մուրադյանը պատրաստակամություն հայտնեց շարունակական դարձնել նման ձևաչափի հանդիպումները` ոլորտի խնդիրներն համակողմանի քննարկելու և կառուցողական լուծումներ գտնելու նպատակով:

Քննարկումը եզրափակվեց անեսթեզիոլոգ- ռեանիմատոլոգ, «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանի գրքի շնորհանդեսով, ուր հեղինակն անդրադարձել է ինտենսիվ թերապիային, ծանր վարակների հակաբակտերիալ բուժմանը, մասնագիտական շրջանակում լայն հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Նշենք, որ հոկտեմբերի 16-ին նշվում է Անեսթեզիայի համաշխարհային օրը (World Anaesthesia Day): 1846 թ. հոկտեմբերի 16 –ին ամերիկյան ատամնաբույժ Թոմաս Մորթոնը եթերային անզգայացմամբ կատարել է առաջին վիրահատությունը:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ