Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Գիտաժողովներ` նվիրված ԵՊԲՀ-ի 95-ամյակին
Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 95-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր կայացավ «Բժշկագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով հոբելյանական գիտաժողովը:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշեց, որ հոբելյանական գիտաժողովների շարքը կարևոր մի նշանակություն ունի՝ ուսանողներին հնարավորություն ընձեռել ձևավորելու հետազոտական նոր խմբեր։ «Դրանք առաջ կտանեն այն ավանդույթները, այն գաղափարներն ու ուղղությունները, որոնք 95 տարիների ընթացքում կայացել են մեր համալսարանում՝ որպես բուհի մտավոր սեփականություն»։
Շնորհավորելով սիրելի բուհի ծննդյան 95-ամյակի կապակցությամբ` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց. «ԵՊԲՀ-ն մի միջավայր է, որտեղ կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը շաղկապված են անբաժանելի կապով: Բժշկականում կրթություն ստացող երիտասարդը ձեռք է բերում ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև աշխարհայացք ու արժեհամակարգ»: Նա կարևորեց, որ գիտական և հետազոտական բաղադրիչի կարևորությամբ պայմանավորված` բուհի հոբելյանական միջոցառումների մեկնարկային այցեքարտը դարձել են ուսանողական և դասախոսական գիտաժողովները։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և իր անունից ներկաներին ողջունեց և ԵՊԲՀ 95-ամյակի կապակցությամբ շնորհավորեց փոխնախարար Գագիկ Միրիջանյանը։ «Անցած 95 տարիների ընթացքում մեր սիրելի մայր բուհն առողջապահության ոլորտին հմուտ մասնագետներ և համաշխարհային մասշտաբի գիտնականներ է տվել, ովքեր իրենց ավանդն են ունեցել մեր երկրի առողջապահական համակարգի զարգացման գործում: Այսօր ավելի` քան երբևէ, ակնհայտ է դառնում, որ ցանկացած բարեփոխում անհնար է իրականացնել առանց հետազոտական լուրջ աշխատանքի»,-ասաց Գագիկ Միրիջանյանը` կարևորելով Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դերը՝ որպես բարձրակարգ մասնագետների դպրոց։ «Նմանատիպ գիտաժողովների անցկացումը հրաշալի հնարավորություն է համատեղ գիտահետազոտական աշխատանքներ և փորձի փոխանակում իրականացնելու համար»,-ասաց փոխնախարարը` մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
Նշենք, որ բուհի հոբելյանական միջոցառումները երեկ մեկնարկել էին «Բժշկագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով ուսանողական գիտաժողովով:
Գիտաժողովների շարքը կշարունակվի ևս 2 օր՝ ներառելով փորձարարական և կլինկական բժշկության գիտակրթական և կառավարման համակարգի զարգացումներին և բարեփոխումներին միտված քննարկումներ, զեկուցումներ, հանդիպումներ:
14.10.2015 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ