Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ապագա բժիշկների հետ քննարկվեցին արդիական հարցեր

ՀՀ ԱՆ. Ապագա բժիշկների հետ քննարկվեցին արդիական հարցեր

«Մեդիքլ հաուս» ակումբի նախաձեռությամբ «Ավանդական և ոչ ավանդական բժշկություն» թեմայով քննարկումը «Վարդանանց» բժշկական կենտրոնում միավորեց առողջապահության տարբեր ոլորտի ներկայացուցիչների և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներին:

Ակումբի ղեկավարների հրավերով հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա ողջունեց ուսանողների` նման ակումբ ստեղծելու գաղափարը, որը իր գնահատմամբ` հնարավորություն է տալիս տարբեր թեմաների շուրջ ծավալել ակտիվ և անկաշկանդ քննարկումներ, ինչպես նաև կարծիքների փոխանակման համար ապահովել ազատ հարթակ:

Բժշկական գիտությունների դոցենտ, ԵՊԲՀ ավանդական և այլընտրանքային բժշկության ամբիոնի վարիչ Մկրտիչ Ավագյանը իր զեկույցում ներկայացրեց ավանդական բժշկության բնագավառում աշխարհի և Հայաստանի փորձը:

ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն, հանրային առողջության մասնագետ Ալեքսանդր Բազարչյանն էլ խոսեց ավանդական բժշկության առաձնահատկությունների, ժամանակից աշխարհում բժշկության այդ տեսակի տեղի և դերի մասին:

Նշվեց, որ որոշ երկրներ ավանդական բժշկության ոլորտում ընդունում են ռազմավարություններ, ամրապնդվում է ավանդական բժշկության դերը ազգային առողջապահական համակարգում:

Արմեն Մուրադյանը ևս ներկայացրեց ընտրված թեմայի շուրջ իր մոտեցումները: Ընդգծելով, մեր երկրի առողջապահական համակարգում ապացուցողական բժշկության երկարաժամկետ հաստատման փաստը` նա նշեց, որ ապացուցողական բժշկությունը թույլ է տալիս տարբեր հարցերի վերաբերյալ տալ առավել հստակ գնահատականներ:

Պատասխանելով ուսանողների հարցերին` նախարարն անդրադարձավ նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին և օրենսդրական բարեփոխումներին, որոնց շարքում առանձնացրեց Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող բժշկական շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգի ներդրումը և առաջիկայում հավաստագրման կենտրոնի ստեղծումը: Այս քայլը պայմանավորված է բուժաշխատողների մասնագիտական ունակությունների և գիտելիքների բարձրացման և բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունների որակի անընդհատ բարելավման և ոլորտի կանոնակարգման, չափագրման անհրաժեշտությամբ:

Հաստատելով այն համոզմունքը, որ առողջությունը բացարձակ արժեք է և այն պետք է դառնա հանրային պահանջ, Արմեն Մուրադյանը լսարանին ներկայացրեց նաև սոցիալական փաթեթի շահառուների համար 2015 թվականին մեկնարկած և հաջողությամբ ընթացող կանխարգելիչ բժշկական ստուգայցերի (Check-Up) ծրագիրը, որը միտված է հիվանդությունների կանխարգելմանը և վաղ փուլում հայտնաբերմանը:

«Լավագույն մասնագետները պետք է աշխատեն իրենց երկրում: Սա է մեզ համար ամենակարևոր խնդիրը»,- ամփոփելով հանդիպումն ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը:

Ակտիվ քննարկումներ ծավալվեցին նաև հանրային առողջապահական ծրագրերի, դեղերի ոլորտի, հասարակության մեջ բժշկի կարևոր դերի, պաշտպանվածության, այլ արդիական հարցերի շուրջ:

Նշենք, որ «Մեդիքլ հաուս» ակումբը ստեղծվել է ԵՊԲՀ ուսանողների կողմից: Արդեն շուրջ մեկ տարի է երիտասարդական կառույցը առողջապահական տարբեր հարցերի շուրջ քննարկումներ է կազմակերպում:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ