Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Համագործակցություն ուռուցքաբանության ոլորտում

ԼՂՀ ԱՆ. Համագործակցություն ուռուցքաբանության ոլորտում

Ստեփանակերտում էին Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները`տնօրեն Արմեն Տանանյանի գլխավորությամբ: Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի պատվիրակության անդամներին ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպման ընթացքում առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ միասին քննարկվել են ուռուցքաբանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:


Համագործակցություն ուռուցքաբանության ոլորտումՆախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել անվանի մասնագետներին Արցախ հաճախակի այցելելու և բնակչությանը տեղում բժշկական օգնություն ցուցաբերելու համար՝նշելով, որ դա կարևոր դերակատարություն ունի մեր հանրապետությունում բուժսպասարկման մակարդակի և մասնագետների որակավորման բարձրացման գործում:


Ստեփանակերտում Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետներն երկու օր շարունակ խորհրդատվություններ են իրականացրել ինչպես Հանրապետական բժշկական կենտրոնում, այնպես էլ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Ընդհանուր հաշվով կատարվել է 950 միջամտություն, այդ թվում մամոլոգիական, օնկոլոգիական, ուլտրաձայնային և անհրաժեշտ այլ հետազոտություններ:


Համագործակցություն ուռուցքաբանության ոլորտումԻսկ ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի դահլիճում մասնագիտական խորհրդակցության ընթացքում մեր մասնագետների հետ հյուրերը քննարկել են բժշկագիտության բազմապիսի հարցեր, նրանց ներկայացրել ուռուցքաբանության ոլորտի վերջին ձեռքբերումները, մեկ անգամ ևս կարևորել առողջ ապրելակերպի, ժամանակին բժշկին դիմելու խնդիրները:


Առանձնահատուկ ուշադրությամբ են մասնագետները ունկնդրել ակադեմիկոս Հայրապետ Գալստյանի ելույթը:

Սկզբնաղբյուր. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ