Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանի 3-րդ միջազգային բուժքույրական համագումարը. «Բուժքույրություն. կրթություն՝ միտված բուժքույրերի և պացիենտների անվտանգությանն ու բուժման արդյունքներին»

Հայաստանի 3-րդ միջազգային բուժքույրական համագումարը. «Բուժքույրություն. կրթություն՝ միտված բուժքույրերի և պացիենտների անվտանգությանն ու բուժման արդյունքներին»

Երևանը սեպտեմբերի 27-28-ը հյուրընկալել էր Հայաստանի 3-րդ միջազգային բուժքույրական համագումարը, որի կարգախոսն է. «Բուժքույրություն. կրթություն՝ միտված բուժքույրերի և պացիենտների անվտանգությանն ու բուժման արդյունքներին»: Համագումարը կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանի քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիայի, Երևանի հայ- ամերիկյան «էրեբունի» պետական բժշկական քոլեջի համատեղ ջանքերով՝  ԱՄՆ Գլոբալ կրթության զարգացման ինստիտուտի և Sigma Theta Tau միջազգային բուժքույրական պատվավոր միության հետ համագործակցությամբ:


Համաժողովի կազմակերպիչ Հայաստանի քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիայի նախագահ Ալինա ՔուշկյանՀամաժողովի կազմակերպիչ Հայաստանի քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիայի նախագահ Ալինա Քուշկյանը Մեդ-Պրակտիկի հետ զրույցում նշեց, որ արվել է ամեն բան՝ ունենալու բարձր մակարդակի կազմակերպվածություն, և համոզված է. մասակիցները մեծապես գոհ կլինեն համաժողովի ավարտին.


–   Մենք այսօր արդեն կարող ենք փաստել, որ Հայաստանը դառնում է առաջնորդ՝ նմանատիպ համաժողովներ կազմակերպելու գործում:

 

Համաժողովից համաժողով մենք գրանցում ենք արտերկրից մասնակիցների նկատելի աճ, ինչը շատ ողջունելի է: Եկել են ասիական տարածաշրջանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, Ամերիկայից. շատ լայն է աշխարհագրությունը՝ մոտավորապես հիսուն մասնակից աշխարհի տարբեր երկրներից: Մասնակիցների մի մասը հրավիրյալ էր, մյուսները գրանցվել են սեփական նախաձեռնությամբ՝ տեսնելով ելույթ ունեցողների ցանկը: Ուղարկվել են բազմաթիվ հոդվածներ, որոնք համաժողովից հետո տպագրվելու են առանձին գրքով: Սա մեծ հնարավորություն է նաև մեր բուժքույրերի համար, ովքեր հիմնականում առիթ չեն ունենում արտասահմանում համաժողովների մասնակցելու և բարձրացնելու գիտելիքների մակարդակը: Համաժողովը համախմբել է բուժքույրերի Երևանից, Հայաստանի մարզերից և արտասահմանից:


Մեկ հրաշալի հանգամանք ևս. ՀՀ առողջապահության նախարարությունը սահմանել է շարունակական կրթության կրեդիտներ, և մասնակիցներն այս համաժողովի ընթացքում հնարավորություն ունեն ձեռք բերելու համապատասխան միավորները:

 

Երևանը սեպտեմբերի 27-28-ը հյուրընկալել էր Հայաստանի 3-րդ միջազգային բուժքույրական համագումարը, որի կարգախոսն է Երևանը սեպտեմբերի 27-28-ը հյուրընկալել էր Հայաստանի 3-րդ միջազգային բուժքույրական համագումարը, որի կարգախոսն է Երևանը սեպտեմբերի 27-28-ը հյուրընկալել էր Հայաստանի 3-րդ միջազգային բուժքույրական համագումարը, որի կարգախոսն է


–   Թեման վերաբերում է անվտանգությանը, որակի բարձրացմանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:


–   Շատ արդիական թեմա է: Փորձելու ենք հասկանալ՝ ինչպես կարելի է թեթևացնել բուժքրոջ աշխատանքը, ինչպես անել, որ այդ ծանրաբեռնվածության պատճառով պացիենտը չտուժի: Նմանատիպ հարցերը շատ են. կատարվել են լուրջ հետազոտություններ, որոնց արդյունքները ներկայացվել են տարբեր զեկուցումներում: Գաղտնիք չէ, որ բուժհաստատությունում սպասարկման որակը մեծապես կախված է բուժքրոջ լավ աշխատանքից: Ուստի կարևոր է, որ բուժքույրը լինի իր գործի գիտակ, բազմակողմանիորեն բանիմաց, ունենա տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու ունակություն և իր որակյալ օգնությունը ցուցաբերի՝ «Մի՛ վնասիր» սկզբունքով: Մյուս նպատակն է, որ մեր բուժքույրերին դուրս բերենք միջազգային մակարդակ: Այս համաժողովը նաև հիանալի հնարավորություն է նոր ծանոթություններ, նոր կապեր ձեռք բերելու և փորձի փոխանակման տեսանկյունից:

 

Sigma Theta Tau միջազգային բուժքույրական պատվավոր միության նախագահ Հեսթեր Կլոպեր Երևանը սեպտեմբերի 27-28-ը հյուրընկալել էր Հայաստանի 3-րդ միջազգային բուժքույրական համագումարը, որի կարգախոսն է Երևանը սեպտեմբերի 27-28-ը հյուրընկալել էր Հայաստանի 3-րդ միջազգային բուժքույրական համագումարը, որի կարգախոսն է


–   Բժիշկներ մասնակցո՞ւմ են: Կարծում եմ՝ նրանք ևս ասելիք կունենան, քանի որ բուժքույրական գործն անուղղակիորեն առնչվում է նաև նրանց:


–   Այս պահին հստակ ասել չեմ կարող, վերջում պարզ կլինի՝ գրանցումներից: Կարևոր եմ համարում, որ մեր բժիշկները խրախուսեն իրենց բուժքույրերին՝ մասնակցել նման միջոցառումների, քանի որ դա անուղղակիորեն նպաստում է նաև իրենց աշխատանքի արդյունքների որակական լավացմանը: Գիտելիքներով հագեցած բուժքույրական գործը որակական մեծ փոփոխությունների սկիզբ կարող է դառնալ բուժհաստատությունում:


–   Բուժքույրերն ավելի բարձր աստիճանի կրթություն ինչպե՞ս են ստանում, նույն բժշկական կրթությո՞ւնն է:


–   Սա շատ կարևոր հարց է, որն ինձ տալիս են նաև արտասահմանցի բուժքույրերը:  Հայաստանում չկա բարձրագույն կրթություն բուժքույրության գործում: Եթե բուժքույրն ուզում է ստանալ բարձրագույն կրթություն,ապա նա իր մասնագիտությունը պետք է փոխի և դառնա բժիշկ, ինչը սխալ է: Կարծում եմ՝ հետագայում կկանոնակարգվի այս ամենը, և բուժքույրական գործում ևս կլինի բակալավրի աստիճան, ապա՝ մագիստրոսի:

 

Երևանը սեպտեմբերի 27-28-ը հյուրընկալել էր Հայաստանի 3-րդ միջազգային բուժքույրական համագումարը, որի կարգախոսն է Երևանը սեպտեմբերի 27-28-ը հյուրընկալել էր Հայաստանի 3-րդ միջազգային բուժքույրական համագումարը, որի կարգախոսն է Երևանը սեպտեմբերի 27-28-ը հյուրընկալել էր Հայաստանի 3-րդ միջազգային բուժքույրական համագումարը, որի կարգախոսն է


–   Համաժողովը շարունակվել է Արցախում: Եթե չեմ սխալվում, առաջին անգամ է Հայաստանի միջազգային բուժքույրական համաժողովը նման շարունակություն ունենում:


–   Այո՛, մենք բոլորս ձեռք-ձեռքի տված պետք է առաջ շարժվենք: Արցախում շատ մեծ է ոգևորությունը. հարյուրավոր բուժքույրեր են գրանցվել: Կայացավ մեկօրյա ծավալուն համաժողով: Արցախի բուժքույրերը շատ ավելի կարիք ունեն նմանատիպ միջոցառման: Առողջապահության նախարարությունը, ի դեմս նախարար պարոն Քուշկյանի, մեծ աջակցություն է ցուցաբերել, և կարծում եմ, որ իրականացվեց փայլուն կազմակերպված միջազգային համաժողով:

Sigma Theta Tau միջազգային բուժքույրական պատվավոր միության նախագահ Հեսթեր ԿլոպերSigma Theta Tau միջազգային բուժքույրական պատվավոր միության նախագահ Հեսթեր Կլոպերը Մեդ-Պրակտիկին պատմեց, որ մեծ էին ակնկալիքներն այս համաժողովից.


–   Հոյակապ հնարավորություն էր հանդիպելու և շփվելու հայաստանցի բուժքույրերի հետ, նրանց հետ կիսելու մեր գիտելիքներն ու հմտությունները: Վստահաբար կասեմ, որ սա լավ հնարավորություն է նաև փոխադարձորեն սովորելու:


–   Ամբողջ աշխարհում ի՞նչ հիմնական խնդիրներ եք տեսնում բուժքույրության ոլորտում:


–   Մեր կազմակերպության ներսում մասնագետների մի խումբ զբաղվում է հենց այդ սկզբունքային հարցերով , և չորս հիմնական կետեր են առանձնացվել, որոնք պատասխանում են հենց այս հարցին: Առաջին կետը վերաբերում է ղեկավարների, առաջնորդների վերապատրաստմանն այս ոլորտում: Երկրորդ խնդիրն առաղջապահութան կազմակերպմանը մասնակցող բուժքույրեր ներգրավելն է, երրորդը՝ բավարար թվով որակյալ բուժքույրեր ունենալը: Եվ չորրորդը, որը ոչ պակաս կարևոր է, բուժքույրերի կրթության հարցն է, այն ուսումնական ծրագրերը, որոնցով կրթվում են ապագա բուժքույրերը:

 

Երևանը սեպտեմբերի 27-28-ը հյուրընկալել էր Հայաստանի 3-րդ միջազգային բուժքույրական համագումարը, որի կարգախոսն է


–   Ի՞նչ հնարավորություններ ունի այսօր բուժքույրը՝ բարձրացնելու իր մասնագիտական հմտությունները:


Ան Մարի Բրուկս. ԱՄՆ-ում առողջապահության խորհրդատու–   Այդ հնարավորությունները, իհարկե, տարբերվում են տարածաշրջանից՝ տարածաշրջան: Բայց ամբողջ աշխարհում մենք պետք է հասնենք գոնե նրան, որ բուժքույրերն ունենան առնվազն բակալավրի կոչում:

Հրավիրյալ դասախոսներից Ան Մարի Բրուկսը ևս, ով ԱՄՆ-ում աշխատում է որպես առողջապահության խորհրդատու, Մեդ-Պրակտիկի հետ զրույցում մեծ ոգևորությամբ խոսեց համաժողովից իր սպասելիքներից.


–   Ես ակնկալում եմ, որ այս համաժողովը կմեծացնի մեր շփումը և առնվազն մեկ քայլով առաջ կտանի բուժքրոջ մասնագիտությունը: Ես զգում եմ, որ բոլոր մասնակիցներն էլ մեծապես հետաքրքրված են ավելին իմանալու, նոր գիտելիքներ ձեռք բերելու հարցում:


–   Ծանո՞թ եք հայաստանյան իրավիճակին այս ոլորտում:


Ջուլիետա Սանսոնի, պրոֆեսոր, Իտալիա–   Այո, շատ բաների ծանոթ եմ, քանի որ աշխատել եմ հայ մասնագետների հետ՝ սկսած 1993-ից: Կարող եմ ասել, որ նրանք հրաշալի առաջնորդներ են այս ոլորտում:


–   Որո՞նք են բուժքրոջն անհրաժեշտ գլխավոր հատկանիշները՝ ըստ Ձեզ:


–   Բուժքույրը պետք է աշխատի թե՛ սրտով, թե՛ մտքով:  Եվ երբ երկուսն էլ կան, հիանալի արդյունք է ստացվում:

Ջուլիետա Սանսոնի, պրոֆեսոր, Իտալիա


–   Ես կարծում եմ, որ ձեր երկրում ևս, ինչպես և մեր երկրում, բուժքույրն այն մարդն է, ով պացիենտի հետ շատ մոտ շփում ունի, անգամ նրա տուն է այցելում՝ անհրաժեշտության դեպքում: Հետևաբար, կարծում եմ, բուժքույրերը պետք է լինեն, առաջին հերթին, մարդկային շատ բարձր որակների տեր մասնագետներ:

 

Կոլին Մարզիլի, Տեխասի համալսարանԵս արդեն հասցրել եմ նկատել, որ զեկուցումներում այս շեշտադրումը հաճախ է հանդիպում: Հիացած եմ համաժողովի կազմակերպվածությամբ:

Կոլին Մարզիլի, Տեխասի համալսարան


–   Ես ոգևորված եմ, քանի որ այս այցի շրջանակում ունեցանք շատ շոշափելի արդյունք՝ համագործակցության պայմանագիր, որի շրջանակում իրականացնելու են ուսանողների փոխանակման և այլ ծրագրեր: Կարծում եմ՝ սա մեծապես կնպաստի բուժքույրական կրթության առաջընթացին Հայաստանում: Համոզված եմ՝ այս համաժողովից հետո նմանատիպ համագործակցության օրինակները շատ կլինեն:

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ