Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանի Անկախության տոնի առթիվ մի շարք բժիշկներ են պարգեւատրվել. news.am

Հայաստանի Անկախության տոնի առթիվ մի շարք բժիշկներ են պարգեւատրվել. news.am

Հայաստանի Հանրապետության անկախության 24–ամյակի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է մի շարք բժիշկների։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրվել են.

Լոռու մարզի «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արթուր Դունամալյանը;

Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը;

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը;

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի նեոնատոլոգիայի ամբիոնի դասախոս Հրանտ Կալենտերյանը։

«Արամյանց» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Աշոտ Սոֆյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում: Վաստակավոր բժշկի կոչմանն է արժանացել նաեւ ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ