Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ապացուցողական բժշկություն. տեսությունից պրակտիկա». գիտաժողով ԵՊԲՀ-ում
Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Ապացուցողական բժշկություն. տեսությունից պրակտիկա» միջազգային 2-րդ գիտաժողովը, որին ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը, ապացուցողական բժշկության բնագավառում հայտնի մասնագետներ տարբեր երկրներից:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը իր բացման խոսքում ասաց.
«Ուրախությամբ պետք է փաստեմ, որ վերջին տասնամյակում Հայաստանում հաջողությամբ կիրառվում է ապացուցողական բժշկությունը: Մենք ունենք երիտասարդ բժիշկների ձևավորված սերունդ, որոնք իրենց չեն պատկերացնում ապացուցողական բժշկությունից դուրս և իրենց գործողություններում, մտածելակերպում, նշանակումներում, գիտական պրպտումներում հիմնվում են միմիայն այդ սկզբունքների վրա»:
ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն իր ողջույնի խոսքը սկսեց լատինական ասացվածքով.
«Փաստը միշտ ուժեղ է խոսքից: Բժշկագիտության մեջ այդ փաստերի վրա հիմնված գործունեությունն ունի իր առանձնահատկությունները: Որո՞նք են տեսական գիտական լաբորատորիայում տեսության, կոնցեպցիայի, ուղղության ձևավորման նախադրյալները:
Գիտնականի գաղափար, գիտնականի նախաձեռնություն, գիտնականի փորձ, գիտնականի կողմից կուտակված փաստեր և արդյունքում՝ տեսություն, կոնցեպցիա, ուղղություն: Կարևոր է, որ այդ փաստերը լինեն գիտահեն, և այն, ինչ ամփոփվում է գիտական թեզերում և հոդվածներում, պետք է որոշակի փորձագիտության ենթարկվեն, ապա միայն ներկայացվեն բժշկական հանրությանը և բժշկական կրթությամբ զբաղվողներին՝ կրթության նախադիպլոմային, հետդիպլոմային, կատարելագործման փուլերում: Ողջունում եմ այսօրվա գիտաժողովի անցկացման գաղափարը և վստահ եմ, որ արդյունքում կունենանք մեր պացիենտների և մեզ համար անվտանգ առաջարկություններ, իսկ մեր ուսանողմները և կատարելագործվող բժիշկները կստանան փաստերի վրա հիմնված կլինիկական առաջարկություններ, ինչը որակի երաշխիքն է»:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի անունից ողջունելով ներկաներին, նշեց, որ ապացուցողական բժշկությունը գիտական մեթոդաբանություն է, գիտական բժշկությունն ու գործնական առողջությունը կապող կարևոր կամուրջ. «Ես ևս ողջունում եմ այս գիտաժողովի անցկացման գաղափարը և հույս հայտնում, որ նմանատիպ նախաձեռնություններն օգտակար կլինեն նաև ուսուցողական պրակտիկայում, և բուժական ու դիագնոստիկ միջոցառումները հիմնված կլինեն միայն փաստերի վրա»:
Նշենք, որ գիտաժողովը կտևի ևս 2 օր և կավարտվի սեպտեմբերի 26-ին:
24.09.2015 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ