Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Պատվոգրեր` անգնահատելի ավանդի և հայրենանվեր գործունեության համար

ՀՀ ԱՆ. Պատվոգրեր` անգնահատելի ավանդի և հայրենանվեր գործունեության համար

Առողջապահության համակարգի զարգացման գործում ներդրած անգնահատելի ավանդի և հայրենանվեր գործունեության համար Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը և հիմնադրամի ծրագրերի ղեկավար Նուրիցա Աբուջամրան ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արժանացան պատվոգրերի:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը բարձր գնահատելով Միացյալ հայկական հիմնադրամի անգնահատելի աշխատանքը` շնորհակալություն հայտնեց բարերարին երկարամյա գործունեության համար:

Նա հայտնեց, որ ԱՄՆ այցելության ժամանակ Հարութ Սասունյանի հետ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, այդ թվում այնտեղ բնակվող հայ բժիշկների հետ, կատարվել են այցելություններ տասնյակ հիվանդանոցներ, ձեռք են բերվել բազմաթիվ պայմանավորվածություններ:

«Համագործակցությունը բերվեց նոր հարթության և համատեղ աշխատանքի արդյունքն արդեն տեսանելի է: Մոտ ամիսներին համագործակցությունը կխորանա և արդյունքում կունենաք տեխնիկապես անհամեմատ ավելի բարձր հագեցվածության հիվանդանոցներ» ,- ասաց Արմեն Մուրադյանը:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար` Հարութ Սասունյանը նշեց, որ պատրաստակամ է շարունակելու միասնաբար, երկար տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը:

«Շնորհիվ Հայաստանի նաև ՀՀ առողջապահության նախարարի հետ մեր ջերմ կապերի օր-օրի համագործակցությունն ամպապնդվում է: Մենք շահագրգռված ենք, որպեսզի որակյալ սարքավորումներն առաջին հերթին տեղափոխվեն Հայաստան»,- նշեց բարերարը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ համագործակցության ծրագրերը:

Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ Միացյալ հայկական հիմնադրամի միջոցով ներկրվող սարքավորումները, բժշկական պարագաները, Երևանի և մարզերի բժշկական կենտրոնների կարիքները գնահատելու, համատեղ աշխատանքն առավել համակարգված իրականացնելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծել աշխատանքային խումբ:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ