Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Կծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմպոզիումի շրջանակում հարցազրույց պրոֆեսոր Ռումունդ Ջակեզի հետ

Կծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմպոզիումի շրջանակում հարցազրույց պրոֆեսոր Ռումունդ Ջակեզի հետ

Սեպտեմբերի 4-ին Կծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային երկրորդ աշնանային սիմպոզիումին ելույթով հանդես եկավ Ավստրիայից ժամանած պրոֆեսոր, Վիեննայի կենտրոնական հոսպիտալի Ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար, Վիեննայի բժշկական համալսարանի դասախոս  Ռումունդ Ջակեզը:

–   Առհասարակ, սիմպոզիումը կծքագեղձի քաղցկեղի խնդրի լուծման  համար որքանո՞վ է կարևոր:

Կծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմպոզիումի շրջանակում հարցազրույց պրոֆեսոր Ռումունդ Ջակեզի հետ–   Սիմպոզիումի կազմակերպմումը կարևորված է առաջին հերթին նրանով, որ հնարավորթյուն է տալիս տեղեկատվության փոխանակման, ինչը, միանշանակ, նպաստում է ոլորտի հետ կապված խնդիրների արդյունավետ լուծումներ տալուն: Տվյալ պահին աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի ասպարեզում բավականին շատ նորություններ կան և որքան բժշիկը տեղեկացված լինի, այնքան նրա աշխատանքն առավել օպտիմալ կլինի՝ ապահովելու բարեհաջող բուժման ելք: Սովորաբար կիրառվում է տեղեկատվության փոխանակման երեք ուղղություն.  առաջինը, երբ երկու մասնագիտացված կենտրոններ  կապ  են հաստատում և միմյանց հետ շփվում փորձի փոխանակմամբ: Երկրորդը, երբ բարձրակարգ մասնագիտացված կենտրոն ունեցող երկիրը համագործակցում է զարգացող երկրների կենտրոնների հետ՝ օգնելով հաղթահարել ոլորտին առնչվող  բացթողումները:

–   Այդ առումով ի՞նչ կասեք Հայաստանի մասին:

–   Ինչ վերաբերում է Հայաստանին, համագործակցությունը նպաստում է փորձի փոխանակմանը, մասնագիտական մակարդակի բարձրացմանը և առավել արդյունավետ գործունեության կազմակերպմանը:
 

Կծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմպոզիումի շրջանակում հարցազրույց պրոֆեսոր Ռումունդ Ջակեզի հետ Կծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմպոզիումի շրջանակում հարցազրույց պրոֆեսոր Ռումունդ Ջակեզի հետ Կծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմպոզիումի շրջանակում հարցազրույց պրոֆեսոր Ռումունդ Ջակեզի հետ


–   Հայաստանում ոլորտին վերաբերող  ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

–   Առաջին հիմնական խնդիրը վաղ ախտորոշման հարցն է: Հայաստանում ոլորոտն այդ հարցում մի քիչ կաղում է: Եթե պացիենտները վաղ փուլում չեն ախտորոշվում, բնականաբար, բարդանում է հիվանդության հետագա հսկողության ընթացքը: Երկրորդ խնդիրը դեղորայքի և բժշկական տեխնիկայի արդիականացումն է, որը բավականին մեծ գումարների հետ է կապված: Նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից  դեղերի  ներմուծումը Հայաստանին թույլ կտա հասնել վաղ ախտորոշման և բուժման ցանկալի արդյունքների: Հուսով ենք Հայաստանը կկարողանա հաղթահարել այդ խնդիրը: Մյուս կարևոր հարցը. կանանց մտածելակերպն ու հոգեբանությունն է: Սեփական փորձից ելնելով, ասեմ, որ տվյալ պահին, ամբողջ աշխարհում կրծքագեղձի ամբողջական հեռացումը միշտ չէ, որ հարցի լուծում է: Գիտությունն այսօր այնքան է զարգացել, որ կարելի է հասնել արդյունավետ արդյունքների՝ առանց ագրեսիվ վիրահատության, ամբողջությամբ պահպանելով կուրծքը: Բնականաբար, այստեղ կանայք պետք է հասնեն գիտակցության այն մակարդակին, որ կարելի է բուժվել՝ պահպանելով կուրծքը:  Ինքնավստահությունն այդ առումով հայ կանանց մոտ պետք է բարձրացնել:

 

Կծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմպոզիումի շրջանակում հարցազրույց պրոֆեսոր Ռումունդ Ջակեզի հետ Կծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմպոզիումի շրջանակում հարցազրույց պրոֆեսոր Ռումունդ Ջակեզի հետ Կծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմպոզիումի շրջանակում հարցազրույց պրոֆեսոր Ռումունդ Ջակեզի հետ

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ