Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Պատվոգիր` Սևանի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենին

ՀՀ ԱՆ. Պատվոգիր` Սևանի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենին

«1.500.000+1» Հայրենիք-Սփյուռք մշակութային կամուրջ»  համահայկական հասարակական կազմակերպության խորհրդի որոշմամբ ՀՀ ԱՆ Սևանի հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը պարգևատրվել է «Ավետիս Ահարոնյան» ոսկե մեդալով, ինչպես նաև արժանացել կազմակերպության պատվավոր անդամի պատվոգրին:

Շնորհավորելով պարգևի առթիվ` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ հոգեբուժական ծառայությունը մշտապես նախարարության և կառավարության ուշադրության կենտրոնում է: 

Նա կարևորեց ոլորտում աշխատանքների  արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև հասարակական կառույցների հետ ակտիվ համագործակցությունը:

Սևանի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը շնորհակալություն հայտնելով պարգևի համար` հավաստիացրեց, որ կառույցը շարունակելու է  հիվանդների բուժման և խնամքի որակի բարձրացմանն ուղղված աշխատանքների բարելավումը:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ