Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Երկկողմ հարաբերությունների զարգացումը` ուշադրության կենտրոնում. moh.am

Երկկողմ հարաբերությունների զարգացումը` ուշադրության կենտրոնում. moh.am

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիի հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները:

Ալի Սինդին նշեց, որ իրենք շահագրգռված են Հայաստանի հետ առողջապահության բնագավառում առավել ակտիվ և արդյունավետ համագործակցություն ծավալելու հարցում:

Քրդստանն ունի շուրջ 5 մլն բնակչություն, և առողջապահությունն իրենց երկրի առավել զարգացած ոլորտներից է, որտեղ արդիական է պետական և մասնավոր հատվածների փոխգործակցության խնդիրը:

Մասնագիտությամբ բժիշկ նախարարն ընդգծեց, որ ինքը հետաքրքրված է ոլորտում բարեփոխումների իրականացմամբ: Նա նկատեց, որ Հայաստանն արտերկրի ուսանողների համար գրավիչ է բժշկագիտական կրթություն ստանալու տեսակետից:

Արմեն Մուրադյանը հյուրին ներկայացրեց մեր երկրի առողջապահության համակարգում իրականացվող ծրագրերը` հավելելով, որ քայլեր են ձեռնարկվում որակի ներդրման և վերահսկման ուղղությամբ:

ՀՀ առողջապահության նախարարն անդրադարձավ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, հանրային առողջապահական ծրագրերին` խոսելով նաև իմունականխարգելման ազգային ծրագրի գրանցած հաջողությունների մասին: Ներկայացվեցին նաև շտապօգնության ոլորտում իրականացվող բարեփոխումները:

«Մենք մեր բոլոր ծրագրերում առաջին հերթին կարևորում ենք որակի, մատչելիության և հասանելիության սկզբունքը»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:

Կողմերը կարևորեցին համատեղ ծրագրերի իրականացումը` պայմանավորվածություն ձեռք բերելով քայլեր ձեռնարկել համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ:

Նշենք, որ 2012թ. սեպտեմբերին Իրաքի Հանրապետության կառավարության պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակներում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում պարտավորվել են համագործակցել մի շարք ոլորտներում: 2013թ. մարտին Հայաստանում էր Իրաքի առողջապահության նախարարության պատվիրակությունը:

Սկզբնաղբյուր. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ