Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է. moh.am

Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է. moh.am

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Թբիլիսիում է։

Այցի շրջանակում կկայանա Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն առավել արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Արմեն Մուրադյանը կայցելի «Ֆրիդոն Տոդուա» գիտահետազոտական ինստիտուտ, բժշկական այլ կազմակերպություններ: Նախատեսված է նաև հանդիպում դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Վրաստան այցը կեզրափակվի Ջավախքում, ուր հայկական պատվիրակությունը կծանոթանա Ախալցխայի և Ախալքալաքի բժշկական կենտրոնների գործունեությանը:

Նշենք, որ 1993 թվականին Հայաստանը Վրաստանի հետ ստորագրել է միջգերատեսչական համաձայնագիր, որի շրջանակում առկա է համագործակցությունը խթանելու և նորացնելու անհրաժեշտություն: Կան նաև առողջապահական գլոբալ մարտահրավերներ, մասնավորապես` վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը, որոնց ուղղությամբ հարևան երկրների ջանքերի մեկտեղում է անհրաժեշտ:

Սկզբնաղբյուր. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ