Իրադարձություններ Հայաստանում
Լարիստոմ բուժիչ խտանյութը և www.larystom.com կայքը ներկայացվեցին ստոմատոլոգների ասոցիացիայի 20 ամյակին
Հուլիսի 3-ին Մոսկվայի տանը Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակներում ընթացող Ստոմատոլոգիական սատելիտային սիմպոզիումի ժամանակ՝ նվիրված Հայաստանի Ստոմատոլոգների Ասոցիացիայի հիմնադրման 20 ամյակին, Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց Լարիստոմ անվամբ առաջին բուժիչ խտանյութը՝ բերանի խոռոչի և կոկորդի համար:
Խտանյութը Հայաստանում ներկայացնում է Յունիմեդիքալ ընկերությունը, որը հանդիասնում է Լարիստոմ ապրանքանիշի էքսկլյուզիվ ներկայացուցիչը և սեփականատերը:
Լարիստոմը առաջին բուժիչ խտանյութն է՝ նախատեսված բերանի խոռոչի և կոկորդի հիվանդությունների համար: Խտանյութը իրենից ներկայացնում է 7 ունիկալ դեղաբույսերի համադրություն, որոնց միասնությունը տալիս է հիանալի արդյունք բերանի խոռոչի և կոկորդի հիվանդությունների կանխարգելման և բուժման հարցում:
ԼարիՍտոմի բաղադրության մեջ են մտնում այնպիսի հզոր դեղաբույսեր ինչպիսիք են իսլանդական մամուռը/ոսկեհազարուկը (исландский мох/золототысячник), եղեսպակը (шалфей), խնկեղեգը (аир), երիցուկը (ромашка аптечная), նվենի (эвкалипт) , ակնամոմը (прополис), անանուխը (мята перечная): ԼարիՍտոմ խտանյութն ունի մանրէասպան, հակաբորբոքային, հակասնկային, արյունականգ, ցավազրկող, վերականգնող և իմունակարգավորող ազդեցություն:
Իր ելույթում Յունիմեդիքալ ընկերության ներկայացուցիչ Դավիթ Կարապետյանը նշեց, որ մեծ սիրով և ոգևորվածությամբ է հայտնում շուկայում նոր ապրանքատեսակի մասին, որն երկարատև փորձարկումների շնորհիվ ապացուցեց, որ իր ուրույն տեղը պետք է ունենա ատամնաբուժության և լարինգոլոգիայի ոլորտում՝ շնորհիվ իր հզոր էֆֆեկտի: Շարունակելով իր խոսքը նա ավելացրեց, որ Լարիստոմը յուրովի փոխում է պատկերացումները բերանի խոռոչի և կոկորդի զանազան խնդիրների հաղթահարման և սեղմ ժամկետներում գերազանց արդյունք գրանցելու հարցում:
– Լարիստոմ խտանյութը բնության մեջ գոյություն ունեցող հզորագույն դեղաբույսերի ունիկալ համադրությունն է, որի արդյունքում ստացվել է հզոր էֆեկտ, օրգանիզմի համար ոչ մի ռիսկային կամ կողմնակի ազդեցությամբ, բացառությամբ բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ անհատական գերզգայունությունը: Վստահ եմ, որ այս խտանյութի կարիքը, դրա ներկայությունը շուկայում անհրաժեշտություն էր:
![]() |
![]() |
Ինչպես գիտենք, ողողման հեղուկները առհասարակ նախատեսված են կարիեսի կանխարգելման և բերանի խոռոչի պրոֆիլակտիկայի համար: Շուկայում նման հեղուկները բազմազան են և բազմապիսի և դա նորություն չի ոչ մեկիս համար: Ի տարբերութուն դրանց Լարիստոմ խտանյութը բերանի խոռոչի և կոկորդի հիվանդությունների բուժման, ինչպես նաև պրոֆիլակտիկայի համար նախատեսված բուժիչ խտանյութ է, որը նման հագեցած՝ 7 բաղադրիչով ամբողջացած տեսքով, վստահ կարող եմ ասել, որ շուկայում առաջինն է:
Ավելացնեմ նաև այն, որ ուսումնասիրելով շուկայում հայտնի ողողման հեղուկների բաղադրությունը և դրանց հատկությունները պարզ դարձավ, որ առանց բացառության բոլորը պարունակում են քիմիական բաղադրիչներ, անգամ այն ողողման հեղուկները, որոնցում առկա է մեկ կամ երկու դեղաբույս: Լարիստոմ խտանյութը բաղկացած է բացառապես բնական բաղադրիչներից և չի պարունակում քիմիական նյութեր: Ավելացնեմ նաև այն, որ չափազանց անցանկալի է ողողման հեղուկների ստամոքսում հայտնվելը:
Լարիստոմը, շնորհիվ իր բացառապես բուսական ծագման, անգամ կուլ տալու դեպքում չի առաջացնում որևէ խնդիր, այլ ընդհակառակը օգտակար է ստամոքսի համար: Եվ հետո, սովորական ողողման հեղուկները ոչ թե բուժում այլ ժամանակավոր թաքցնում են հիվանդությունների և բորբոքումների ախտանշանները, իսկ Լարիստոմ խտանյութը` բուժում է:

Կայքը որպես այդպիսին Հայաստանի հանրապետությունում առաջինը կլինի, որը կծառայի ատամնաբույժների և ատամնաբուժական կլինիկաների համար որպես ներկայանալու էլեկտրոնային հարթակ: Այսինքն՝ յուրաքանչյուր ատամնաբույժ կամ ատամնաբուժական կլինիկա www.larystom.com կայքում կարող է ունենալ իր անհատական էջը: Նրանց մասին ինֆորմացիան, լուսանկարները, կոնտակտային տվյալները, նորությունները, տրամադրվող ծառայությունները կտեղադրվեն կայքում, դրանով իսկ հասանելի դարձնելով իրենց մասին տեղեկատվությունը հասարակության լայն զանգվածներին: Բերանի խոռոչի հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ համացանցում իրենց խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ ինֆորմացիա փնտրելիս կուղղորդվեն www.larystom.com կայք, որտեղից էլ հնարավորություն կստանան ծանոթանալ կայքում ներկայացված մասնագետներին և կլինիկաներին:
![]() |
![]() |
||
![]() |
|||
09.07.2015
Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)

Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

.jpg)