Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Սրտի իշեմիկ հիվանդություն: Սրտային անբավարարություն». Սատելիտային սիմպոզիում՝ 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում

«Սրտի իշեմիկ հիվանդություն: Սրտային անբավարարություն». Սատելիտային սիմպոզիում՝ 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում

Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում  կայացան մի շարք սիմպոզիումներ՝ հրավիրված առաջատար մասնագետների մասնակցությամբ:  Boston Scientific  ընկերության հովանավորությամբ կայացավ նաև  «Սրտի իշեմիկ հիվանդություն: Սրտային անբավարարություն» սատելիտային սիմպոզիումը:

 

Սիմպոզիումը կազմակերպել էր Երևանի պետական բժշկական համալսարանի անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ, համալսարանական թիվ 1 սրտաբանական կլինիկայի ղեկավար բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Սիսակյանը

 

Երևանի պետական բժշկական համալսարանի անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ, համալսարանական թիվ 1 սրտաբանական կլինիկայի ղեկավար բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հմայակ ՍիսակյանՊրոֆեսորի նպատակը սիմպոզիումի շրջանակում սրտային այն հիվանդությունների շեշտադրումն էր, որոնց վրա է ընկնում մահացությունների առավել զգալի տոկոսը և որի կանխարգելումն ու ժամանակին իրականացվող բուժումը կտրուկ կարող է փոխել այսօր գոյություն ունեցող պատկերը:


Սիմպոզիումին մասնակցում էին արտասահմանյան կլինիկաների առաջատար հայ մասնագետներ, ինչպես օրինակ,  Մոսկվայի №1 կլինիկական հիվանդանոցի էնդովասկուլյար ծառայության ղեկավար Նարեկ Զաքարյանը:


–   Սրտաբանության ո՞ր թեմաներն են քննարկվել Ձեր զեկույցում:


–   Խոսել ենք սրտամկանի  սուր ինֆարկտի, ինֆարկտի պատճառների, բուժման ժամանակակից մեթոդների, նորագույն ցուցանիշների մասին: Միոկարդի սուր ինֆարկտն ամբողջ աշխարհում առաջինն է մահացության ցուցանիշով:

Մոսկվայի №1 կլինիկական հիվանդանոցի էնդովասկուլյար ծառայության ղեկավար Նարեկ Զաքարյանը–   Հնարավո՞ր է բուժել, կանխարգելել սրտամկանի ինֆարկտը:


–   Այո՛, իհարկե՛:  Այսօր նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս ամբողջությամբ բուժել այս հիվանդությունը, եթե միջամտություններն իրականացվեն ժամանակին  և օպերատիվ: Էնդովասկուլյար վիրաբուժության տեխնոլոգիաները թույլ են տալիս շատ կարճ ժամանակահատվածում  լուծել բոլոր խնդիրները, ստենտավորման և այլ միջոցներով: Երբ անոթը փակվում է, արյան շրջանառությունն այդ տարածքում դադարում է՝ առաջ բերելով սրտամկանի ինֆարկտ: Էնդովասկուլյար վիրաբուժությունը թույլ է տալիս շատ կարճ ժամանակում վերացնել թրոմբները, հանգույցները և վերականգնել արյան շրջանառությունը:


–   Էնդովասկուլյար վիրաբուժության մեթոդը կիրառվում է նաև Հայաստանում…


-Այո՛, Հայաստանում այդ տեխնոլոգիան ներդրված է: Շատ կլինիկաներ ունեն համապատասխան տեխնիկա, որակավորված մասնագետներ, որպեսզի փրկեն հիվանդին միոկարդի սուր ինֆարկտից: Խնդիրը մեկն է՝ ինչպես քանակից ուշադրությունը սևեռել որակի վրա: Սա ո՛չ միան առողջապահական, այլև սոցիալական խնդիր է:

 

Սրտաբանական կենտրոնի ղեկավար, անհետաձգելի սրտաբանության վարիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Համլետ Հայրապետյան Սրտաբանական կենտրոնի ղեկավար, անհետաձգելի սրտաբանության վարիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Համլետ Հայրապետյան «Սրտի իշեմիկ հիվանդություն: սրտային անբավարարություն». Սատելիտային սիմպոզիում՝ 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում


–   Ո՞ր թեմաներն են հետարքրում Ձեզ այս սիմպոզիումի շրջանակում:


–   Այստեղ բոլոր թեմաներն են հետաքրքիր: Ինձ մասնավորապես գրավեցին սիրտ-անոթային վիրաբուժության մասին  ելույթները, կաթվածը, գանգրենան:


–   Ի՞նչ եք կարծում՝ պրակտիկապես այն բժշկին կօգնի՞ իր առօրյա աշխատանքում:


–   Ամբողջ աշխարհից այստեղ են հավաքվել առաջատար մասնագետներ և մենք լսեցինք միայն որակյալ ելույթներ՝ ժամանակակից, գործնականում կիրառելի մեթոդների մասին: Հենց դրանք վաղը պետք է կիրառվեն նաև հայ բժշկի առօրյա աշխատանքում: Շատ հաճելի է, որ դահլիճը լիքն էր, ուրեմն իսկապես հետաքրքիր են նյութերը:


Բուլղարիայի սրտաբանների ասոցիացիայի  նախագահ պրոֆեսոր Վասիլ ՎելչևՄեր հաջորդ զրուցակիցը Բուլղարիայի սրտաբանների ասոցիացիայի  նախագահ պրոֆեսոր Վասիլ Վելչևն է:


–   Պրոֆեսոր Վելչև, ի՞նչ թեմա եք առանձնացրել հայ սրտաբանների համար:


–   Իմ թեման  միոկարդի ինֆարկտին ոչ սովորական մոտեցման մասին էր: Արդո՞ք միշտ է պետք ստենտավորել STEMI-ով հիվանդներին: Իրականում՝ ո՛չ: Հատկապես կարևորել եմ երիտասարդների մոտ բազմաթիվ թրոմբների առկայության դեպքում ժամանակակից մոտեցումները: Լինում են նաև դեպքեր, երբ պարզապես հնարավոր չէ ստենտավորել:

–   Հայաստանում բավականին արդյունավետ գործում է Stents for Life ծրագիրը, կա՞ որևէ վիճակագրություն այս ծրագրի կիրառման հետ կապված:


–   Stents for Life  ծրագրին Բուլղիարիայում մենք  միացանք 2008 թվականին: Մինչ այդ սրտամկանի ինֆարկտից առաջացող մահացության ցուցանիշը 7.5 էր, հիմա այն 4 է: Այս 7 տարիների ընթացքում մենք կարողացանք 3.5 -ով իջեցնել մահացության ցուցանիշը: Ցավոք, մեր  պացիենտների 20%-ը 45-ից ցածր տարիքային խմբի մարդիկ են:

 

Հմայակ Սիսակյան, Երևանի պետական բժշկական համալսարանի անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ Բուլղարիայի սրտաբանների ասոցիացիայի  նախագահ պրոֆեսոր Վասիլ Վելչև Բուլղարիայի սրտաբանների ասոցիացիայի  նախագահ պրոֆեսոր Վասիլ Վելչև



–   Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում եք, հասցրե՞լ եք, թեկուզ մակերեսային, ուսումնասիրել Հայաստանի սրտաբանությունը, զարգացման միտումներն ու թերացումները:

–   Ես առաջին անգամ եմ Հայաստանում, հայերեն էլ, ցավոք,  չգիտեմ, բայց ինչպես հասկանում եմ, այստեղ շատ արագ փորձում են զարգացնել անգիոպլաստիկան, ինչն, իհարկե՛, հրաշալի է՝ հատկապես սրտաբաններիս համար:


Boston Scientific ընկերության մենեջեր Դանիլ ՊետրովՄեր հաջորդ զրուցակիցը սատելիտային սիմպոզիումի հովանավոր Boston Scientific ընկերության մենեջեր Դանիլ Պետրովն է:


–    Ներկայացրեք, խնդրե՛մ, Boston Scientific ընկերությունը:


–   Ընկերությունը բժշկական տեխնիկայի առաջատար արտադրող է: Բժշկական պարագաներ ու տեխնիկա ենք ներկայացնում ամենատարբեր ոլորտներում՝  նյարդավիրաբուժություն, վիրաբուժություն, ուռուցքաբանություն, էնդոսկոպիա, ուրոլոգիա, գինեկոլոգիա և այլն:

–   Որտեղի՞ց է սկսվում պատմությունը...


Մեր ինովացիոն ճանապարհը սկսվել է դեռ 1979 թվականից, երբ մեր  ստերիլ կատետերներն առաջին անգամ կիրառվեցին քիչ ինվազիվ գործընթացում:  Ընկերությունը հիմնադվել է Ջոն Աբելի կողմից: Այն շատ արագ մեծ մասսայականություն ձեռք բերեց, քանի որ արտադրման հիմքում դրված էր գիտական մոտեցումը:

 

«Սրտի իշեմիկ հիվանդություն: սրտային անբավարարություն». Սատելիտային սիմպոզիում՝ 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում «Սրտի իշեմիկ հիվանդություն: սրտային անբավարարություն». Սատելիտային սիմպոզիում՝ 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում


–   Ձեր քաղաքականության մի մասը նաև սիմպոզիումներին, տարբեր կոնֆերանսներին աջակցելն է:

–   Մեր գործընկեր Կոնցեռն Էներգոմաշի հետ մենք այսօր հովանավորում ենք 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում իրականացվող սիմպոզիումը: Մեր քաղաքականությունը ենթադրում է ո՛չ միայն վաճառք, այլև մասնագետներին աջակցություն, բժշկության մակարդակի բարձրացում: Այսօրվա միջոցառումը, միանշանակ, նպաստելու է սրտաբանության ոլորտի զարգացմանը, այդ պատճառով մենք դրա մի մասնիկը դարձանք:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ