Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Նյարդաբանության նորությունները. սատելիտային սիմպոզիում՝ նվիրված Վահագն Դարբինյանի հիշատակին

Նյարդաբանության նորությունները. սատելիտային սիմպոզիում՝ նվիրված Վահագն Դարբինյանի հիշատակին

Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում հուլիսի 3-ին և 4-ին կազմակերպվեց «Նյարդաբանության նորությունները» սատելիտային սիմպոզիում՝ նվիրված պրոֆեսոր  Վահագն Դարբինյանի հիշատակին:

 

Երկօրյա սիմպոզիումի ընթացքում հայ և արտասահմանցի նյարդաբանները ներկայացրեցին ոլորտի նորությունները, վիճակագրական տվյալներն, ինչպես նաև պրակտիկ խորհուրդներ տվեցին հայաստանյան բուժհաստատություններում: Այս մասին զրուցեցինք  սիմպոզիումի կազմակերպիչներից՝ Էրեբունի բժշկական կենտրոնի  նյարդաբանական բաժանմունքի վարիչ Նունե Եղիազարյանի հետ:


–   Բազմաթիվ առիթներ ենք ունեցել զրուցելու Վահագն Դարբինյանի մասին, այսօր ևս չկարողացաք խուսափել արցունքներից…


Էրեբունի բժշկական կենտրոնի  նյարդաբանական բաժանմունքի վարիչ Նունե Եղիազարյան–   Այո, նկատեցիք….   Ինչու Վահագն Դարբինյանի հիշատակին, որովհետև ո՛չ միայն ես, նաև բոլոր կազմակերպիչները գտնում են, որ մենք այստեղ չէինք լինի, եթե այս մարդը չտեսներ մեզ նյարդաբանության մեջ: Սա ո՛չ միայն իր աշակերտների, այլ շատ նյարդաբանների կարծիք է:


–   Անցնենք սիմպոզիումի թեմային…


–   Քանի որ համահայկական բժշկական համագումարի շրջանակում նյարդաբանական դասախոսությունները շատ քիչ էին, իսկ Հայաստանում են ոլորտի լավագույն մասնագետները, որոշեցինք առիթը բաց չթողնել: Արդեն ընթացքում հասկանում ենք, թե մեզ մոտ ժամանած հանրահայտ մասնագետներն ինչքան բան ունեն մեզ տալու, սովորեցնելու:

 

Նյարդաբանության նորությունները. սատելիտային սիմպոզիում՝ նվիրված Վահագն Դարբինյանի հիշատակին Նյարդաբանության նորությունները. սատելիտային սիմպոզիում՝ նվիրված Վահագն Դարբինյանի հիշատակին Նյարդաբանության նորությունները. սատելիտային սիմպոզիում՝ նվիրված Վահագն Դարբինյանի հիշատակին


–   Ի՞նչ թեմաներ էին ընտրվել և ի՞նչ կառուցվածքով ընթացավ 2-օրյա սիմպոզիումը:


–   Հիմնական թեմաներն էին ՝  գլխուղեղի կաթվածը,  նեյրոպաթիաները, միոպաթիաները, ցրված սկլերոզը: Դասախոսություններից հետո՝ օրվա երկրորդ կեսին, կազմակերպվեցին պրակտիկ դասեր, քննարկվում էին կլինիկական դեպքեր, տեղում զննում, հետազոտում, նաև՝ բարդ դեպքեր: Այսինքն՝ միայն տեսական մասով չենք սահմանափակվել:  Պրակտիկ աշխատանքներն իրականացվել են «Էրեբունի», «Արաբկիր» բժշկական կենտրոններում և Հերացի թիվ  1 համալսարանական կլինիկայում: Թեմաներն այստեղ նույնպես տարբեր էին, որպեսզի մասնակից բժիշկները կարողանան ընտրել ըստ իրենց նեղ մասնագիտական հետաքրքրության:


Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցիչ Լուսինե ԲլուրցյանՍատելիտային  սիմպոզիումի կայացմանը մեծապես նպաստել է նաև Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերությունը: Ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյանը մեզ հետ զրույցում խոսեց սիմպոզիումի և քննարկվող թեմաների շուրջ ընկերության առաջարկների մասին. «Շատ ուրախ եմ, որ մենք պատիվ ունեցանք մասնակցելու սիմպոզիումի՝ որը նվիրված է Վահագն Դարբինյանի վառ հիշատակին, ով ունեցել է առանձնահատուկ ներդրումներ նյարդաբանության բնագավառում, ով Մեծ բժիշկ ու Մեծ մարդ էր: Մենք երկար տարիներ աշխատել ենք Հայաստանում լավագույն նյարդաբաններից՝ Վահագն Ժիրայրովիչի հետ: Անկարելի կլիներ բաց թողնել այս հնարավորությունը և հայտնի մասնագետների այցը Հայաստան չօգտագործել մեր բժիշկների աշխատանքի ու սպասարկման որակի բարձրացման համար:

 

Նյարդաբանության նորությունները. սատելիտային սիմպոզիում՝ նվիրված Վահագն Դարբինյանի հիշատակին Նյարդաբանության նորությունները. սատելիտային սիմպոզիում՝ նվիրված Վահագն Դարբինյանի հիշատակին Նյարդաբանության նորությունները. սատելիտային սիմպոզիում՝ նվիրված Վահագն Դարբինյանի հիշատակին


Գեդեոն Ռիխտերը նյարդաբանության մեջ կիրառվող մի շարք դեղեր է ներկայացնում շուկայում: Օրվա թեմաներին վերաբերող՝ կարող ենք թվարկել նաև դեղեր, որոնք կիրառվում են սրտաբանության ոլորտում, հաշվի առնելով, որ մի շարք հիվանդությունների պատճառներ կարող են համընկնել, որոնց ընթացքն անհատական է յուրաքանչյուր հիվանդի մոտ։

 

Մենք ներկայացնում ենք Կավինտոն դեղը, որը՝ վերացնելով գլխուղեղի անոթների սպազմը, կօգնի խուսափել կաթվածի հետագա զարգացումից։

 

Գլխուղեղի և սրտի կաթվածի դեպքում կարևոր դերակատարում ունեն նաև Մերտենիլ, Տեսիրոն դեղերը: Մերտենիլը, որը պարունակում է ռոզուվաստատին, լայն կիրառում ունի ճարպային նյութափոխանակության խանգարման ժամանակ (դիսլիպիդեմիա), ինչը հաճախ է ուղեկցում սրտաբանական, և նյարդաբանական խնդիրներին։

 

Տեսիրոնը պարունակում է կլոպիդոգրել: Այն հակաթրոմբոտիկ դեղերի շարքին է պատկանում, նվազեցնում է թրոմբոցիտների ագրեգացիան՝ դրանով իսկ նպաստելով կաթվածի հավանականության իջեցմանը։

 

Նյարդաբանության նորությունները. սատելիտային սիմպոզիում՝ նվիրված Վահագն Դարբինյանի հիշատակին Նյարդաբանության նորությունները. սատելիտային սիմպոզիում՝ նվիրված Վահագն Դարբինյանի հիշատակին Նյարդաբանության նորությունները. սատելիտային սիմպոզիում՝ նվիրված Վահագն Դարբինյանի հիշատակին

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ