Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարն այցելեց ԵՊԲՀ. ysmu.am

Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարն այցելեց ԵՊԲՀ. ysmu.am

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան այցելեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ ալ-Խադրան, որտեղ հանդիպեց բուհի ղեկավարության հետ:

Հանդիպման ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը և պրոռեկտորները Լաբիբ ալ-Խադրային ծանոթացեցին համալսարանի պատմությանը և գործունեությանը, տեղեկացրին, որ հայ-հորդանանյան երկարատև համագործակցության արդյունքնում այսօր բժշկականում սովորում է հորդանանցի 11 ուսանող: Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարը նշեց, որ իր այցի նպատակն է քննարկել համագործակցության նոր հեռանկարները, մասնավորապես՝ փոխանակային ծրագրերով մեր բուհում հորդանանցի ուսանողների ուսուցման հնարավորությունները:

 

Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարն այցելեց ԵՊԲՀ     Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարն այցելեց ԵՊԲՀ


Այնուհետև Լաբիբ ալ-Խադրան շրջեց ԵՊԲՀ կլինիկաներում և Սիմուլյացիոն կենտրոնում և տեղում ծանոթացավ դրանց գործունեությանը և կատարված աշխատանքներին:

Հանդիպումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում:

Սկզբնաղբյուր. ysmu.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ