Իրադարձություններ Հայաստանում
Բժշկի մասնագիտական ամենամեծ հաջողությունը իր պացիենտի կյանքն ու առողջությունն է. ysmu.am
Երեկ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի նիստը, որը նվիրված էր բուհի՝ 2015թ.-ի շրջանավարտների ավարտական հանդիսությանը:
Նիստի բացմանը շնորհավորական խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը.
«Սիրելի՛ շրջանավարտներ, տարիներ առաջ դուք ներքին մղումով կամ ծնողների խորհրդով, ոմանք էլ՝ ծնողների օրինակով ընտրել եք մեր համալսարանը՝ բարձրագույն բժշկական կրթություն ստանալու նպատակով: Եվ այսօր կարող ենք փաստել, որ ձեր ընտրությունը, ձեր ցանկությունը, ձեր երազանքը կատարվեց. շնորհավորում եմ ձեզ: Որպես ռեկտոր՝ ձեր անունից այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր պրոֆեսորադասախոսական կազմին, մեր ադմիսնիստրացիային, բոլոր նրանց, ովքեր փոխանցել են ձեզ գիտելիքներ, իրենց ունակությունները, բժշկական էթիկայի նորմերը, շնորհքը, բոլոր նրանց, ովքեր մարմնավորում են այն ամենը, ինչը կրում է Բժշկական համալսարան բարձր անունը: Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին, քանի որ պատկերացնում եմ, թե ինչ հուզմունքով և սրտի թրթիռով են նրանք սպասել այս օրվան»:
Ռեկտորը նշեց, որ շրջանավարտների առաջ բացվում են նոր դռներ, քանի որ այժմ իրենք ընտրելու են իրենց նեղ մասնագիտացման ուղին, և այսօր արտերկրում աշխատող մեր հայ բժիշկների աջակցությամբ նրանք ունեն հնարավորություններ այդ մասնագիտացման մի մասն անցնելու արտասահմանյան առաջատար բուհերում:
«Ձեր սերնդի օգնությամբ մենք պետք է իրականացնենք, լուծենք նաև մի շատ կարևոր խնդիր՝ մարզերի համալրումը բարձրորակ մասնագետներով, բժիշկներով, ինչը, համոզված եմ, մեզ կհաջողվի», - ընդգծեց ռեկտորը:
Միքայել Նարիմանյանը շրջանավարտներին խորհուրդ տվեց շարունակել մասնագիտանալ և կատարելագործվել ամբողջ կյանքում, քանի որ հաջողությունը նկատում է, ընտրում է պատրաստվածներին.
«Եվ երբ դուք հասնեք հաջողության, հիշեք իմ լավ խորհուրդը՝ միշտ հիշեք, որ ցանկացած բժշկի մասնագիտական ամենամեծ հաջողությունը իր պացիենտի կյանքն ու առողջությունն է բժշկի մասնագիտական ամենամեծ հաջողությունը իր պացիենտի կյանքն ու առողջությունն է: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս և շնորհակալություն»:
![]() |
![]() |
Ռեկտորի շնորհավորական խոսքից հետո շրջանավարտները երդվեցին լինել Հիպոկրատի, Մխիթար Հերացու և այլ մեծանուն բժշկապետերի արժանի հետևորդներ:
Այնուհետև ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն այն շրջանավարտներին, ովքեր ուսման տարիներին ցուցաբերել են փայլուն առաջադիմություն, հանձնեց առաջին կարգի (կարմիր) դիպլոմներ:
Գիտական խորհրդի հանդիսավոր նիստն ավարտվեց ուսանողների ուժերով պատրաստված համերգային ծրագրով:
06.07.2015 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


