Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Կայացավ 4-րդ միջազգային բժշկական համագումարը. Արա Բաբլոյանի ամփոփիչ խոսքը

Կայացավ 4-րդ միջազգային բժշկական համագումարը. Արա Բաբլոյանի ամփոփիչ խոսքը

Ավարտվեց 4-րդ միջազգային բժշկական համագումարը: 3 օր աշխարհի բժշկական հանրությունը ներգրավված էր հայկական առողջապահական համակարգում մեկ նպատակի համար՝ միասին հանուն առողջության: Շուրջ 500 մասնակից բուն համագումարին և 2000 մասնակից՝ սիմպոզիումներին:


Համագումարն ամփոփվեց կազմկոմիտեի անդամների ելույթներով և հատուկ շնորհակալագրերով բոլոր նրանց, ովքեր մեծ ներդրում ունեցան 4-րդ համագումարի կայացման գործում:

 

Կայացավ 4-րդ միջազգային բժշկական համագումարը. ամփոփեց Արա Բաբլոյանը Կայացավ 4-րդ միջազգային բժշկական համագումարը. ամփոփեց Արա Բաբլոյանը Կայացավ 4-րդ միջազգային բժշկական համագումարը. ամփոփեց Արա Բաբլոյանը


Համագումարի նախագահ Արա Բաբլոյանը մեզ հետ զրույցում ամփոփեց եռօրյա աշխատանքները.


–   Որպես նախագահող, եթե ընդհանուր ամփոփիչ եզրակացության գանք...


–   Շատ ուրախ եմ, որ համագումարն այսքան հարուստ էր: Դա նշանակում է, որ մարդիկ, ովքեր մասնակցում էին, ասելիք ունեին, ներկայացվող նյութերն արժեքավոր էին, հետաքրքիր: Այս ամենն, իհարկե, ոգևորիչ է: Մեր՝ կազմակերպիչներիս համար, կարևորը մեկն է՝ այն համագործակցության եզրերը, որոնք հնարավոր է կառուցվեն համագումարի արդյունքում, պիտանի լինեն մեր բժիշկներին, օգնեն զարգացնել մեր առողջապահությունը: Շատ էինք հուզվում, բայց հիմա փաստ է՝ համագումարը կայացավ:

 

Կայացավ 4-րդ միջազգային բժշկական համագումարը. ամփոփեց Արա Բաբլոյանը Կայացավ 4-րդ միջազգային բժշկական համագումարը. ամփոփեց Արա Բաբլոյանը Կայացավ 4-րդ միջազգային բժշկական համագումարը. ամփոփեց Արա Բաբլոյանը


–   2 տարի անց բժշկական հանրության ուշադրության կենտրոնում կլինի Արգենտինան: Արդե՞ն պատրաստվում եք:


–   Քչերս ենք ծանոթ Արգենտինային, Արգենտինայի հայ համայնքին: Սա հրաշալի առիթ է ծանոթանալու այդ երկրի առողջապահական համակարգին: Ես անձամբ երկար տարիներ համագործակցում եմ արգենտինացիների հետ: Արաբկիր բժշկական համալիրում մի մասնաշենք կա ՝արգենտինահայ բարերար Գրիգոր Դերձակյանի անունով: Բժշկությունն այնքան արագ է զարգանում, որ համոզված եմ՝ 2 տարի հետո մենք Արգենտինայում լիովին նոր ու արժեքավոր գիտական աշխատություններ ենք լսելու:

 

Կայացավ 4-րդ միջազգային բժշկական համագումարը. ամփոփեց Արա Բաբլոյանը Կայացավ 4-րդ միջազգային բժշկական համագումարը. ամփոփեց Արա Բաբլոյանը ացավ 4-րդ միջազգային բժշկական համագումարը. ամփոփեց Արա Բաբլոյանը

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ