Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող քննարկումներ. Արմեն Տանանյան

Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող քննարկումներ.  Արմեն Տանանյան

Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում առանձին սեկցիայով հանդես եկան ուռուցքաբանության ոլորտի մասնագետներ Հայաստանից և արտերկրից: Զրուցեցինք Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանի հետ, ով նաև համանախագահ էր:

 

–   Ի՞նչ տպավորություններ ունեք:


Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյան–   Նախ, կարող եմ ասել, որ շատ լավ կազմակերպվածություն կար սկսած հանդիսավոր բացումից վերջացրած ներկայացված զեկույցներից: Տարբեր սեկցիաներ էին աշխատում, կար ոգևորություն, ինչն էլ, անշուշտ, կնպաստի Հայաստանում բժշկական որակի բարձրացմանը: Մեծ նշանակություն ունի փորձի փոխանակումը: Իսկ ամենակարևորն ու հաճելին այն էր, որ համագումարին մասնակցում էին մեծ թվով սփյուռքահայ մեր հայրենակիցները:


–   Ո՞րն է եղել Ձեր գիտական հետաքրքրությունների շրջանակը այս համագումարին: 


–   Երկու հոդված ունեի, որոնք էլ ներկայացրել եմ: Առաջինը վերաբերում էր Հայաստանում քաղցկեղով հիվանդների ընդհանուր վիճակագրությանը: Լինելով նեղ մասնագետ՝ որովայնային վիրաբույժ, ներկայացրել եմ նաև ստամոքսի վիրահատությունների հետ կապված ռեկոնստրուկցիաները:

 

Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող քննարկումներ Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող քննարկումներ Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող քննարկումներ


–   Ի՞նչ ձեռքբերումներ կան ոլորտում:


–   Իհարկե՛, ուռուցք ախտորոշումը մարդկանց մոտ առաջացնում է հոգեբանական մեծ խնդիր, միանգամից խուճապի են մատնվում: Սակայն վերջին տարիների նվաճումները և աշխատանքը բերեց նրան, որ մարդիկ քաղցկեղ ախտորոշումից սկսել են չվախենալ: Շատ կարևոր է այն հայտնաբերել առաջին փուլերում և թույլ չտալ նրա զարգացմանը:

 

Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող քննարկումներ Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող քննարկումներ Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող քննարկումներ

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ