Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

4-ՐԴ ՀՄԲՀ. Պլենար դասախոսություն. ճառագայթային ուռուցքաբանության հաջողությունները. Պատրիկ Կուպելյան

4-ՐԴ ՀՄԲՀ. Պլենար դասախոսություն. ճառագայթային ուռուցքաբանության հաջողությունները. Պատրիկ Կուպելյան

–   Ճի՞շտ է, որ առաջին անգամ եք Հայաստանում, բժիշկ Կուպելյան:


–   Առաջին անգամ եմ Հայաստանում: Տեսնենք՝ ինչով կարող ենք օգտակար լինել հայրենիքին: Երեք անգամ մասնակցել եմ այս համաժողովին, բայց` Սփյուռքում:


–   Ներկայացրեք, խնդրե՛մ, Ձեր դասախոսության թեման:


–   Ճառագայթային ուռուցքաբանության մասին եմ այսօր խոսել: Աշխարհը բավականին առաջ է գնացել. փորձենք օգնել Հայաստանին՝ ունենալ բոլոր անհրաժեշտ սարքավորումներն ու պատրաստվածությունը: Նաև մասնագիտական վերապատրաստումների անհրաժեշտություն եմ տեսնում:


–   Հասցրե՞ լ եք ուսումնասիրել իրավիճակը Հայաստանում:


–   Իմ ունեցած տվյալներով՝ տարեկան մոտ 8000 քաղցկեղով նոր հիվանդներ են ախտորոշվում Հայաստանում, և նրանց շուրջ հիսուն տոկոսը ճառագայթային միջամտության կարիք ունի: Նրանց կարող ենք մեծապես օգնած լինել:


–   Ի՞ նչ արդյունքներ ունեք Ձեզ մոտ՝ ԱՄՆ-ում:


–   Արդյունքը, իհարկե՛, կախված է քաղցկեղի տեսակից, բայց շատ տեսակներ հնարավոր է բժշկել ճառագայթումով: Երբեք պետք չէ հույսը կորցնել. հետևողական, պրոֆեսիոնալ մոտեցումը միշտ տալիս է արդյունքներ:

 


–   Հայաստանում ճառագայթային բուժում կիրառվում է. Դուք  ի՞ նչ նորույթ եք առաջարկում:


–   Իհարկե՛, կան սարքավորումներ Հայաստանում, բայց դրանք նախ՝ քիչ են, բացի այդ՝ լավագույններից չեն. աշխարհն այսօր նոր ձեռքբերումներ ունի:

 


–   Համաժողովից Ձեր տպավորությունները, հատկապես, որ առաջին անգամ եք Հայաստանում:


–   Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Կփորձեմ այցելել բոլոր տեսարժան վայրերը, նաև ցանկանում եմ հասցնել լինել քաղցկեղի բուժում իրականացնող բոլոր կենտրոններում

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ