Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանի 4-րդ միջազգային համագումար. Սեկցիա. Ուրոլոգիա. Արթուր Գրաբսկի

Հայաստանի 4-րդ միջազգային համագումար. Սեկցիա. Ուրոլոգիա. Արթուր Գրաբսկի

Մեր զրուցակիցն է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի Ուրոլոգիական բաժանմունքի վարիչ Արթուր Գրաբսկին:


–   Ինչպե՞ս է ընթանում ուրոլոգիային նվիրված  սեկցիան, որի համանախագահներից եք:


–   Քանի որ մասնակիցները շատ-շատ էին, ուրոլոգիան երկու սեկցիա ունի: Ուրոլոգիական հիվանդությունների ամբողջ սպեկտրն է դրված քննարկման՝ ուռուցքային, միզաքարային, շագանակագեղձի հիվանդություններ, միզուկի նեղացումներ, սեռական խանգարումներ և այլն: Ուրոլոգներ են մասնակցում ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից և Պարսկաստանից:


Հայաստանի 4-րդ միջազգային համագումար. ուրոլոգիական սեկցիա. Արթուր Գրաբսկի–   Ի՞նչ նորույթներ ներկայացվեցին:


–   Առաջին սեկցիայում որպես նորույթ ներկայացվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում իրականացվող լազերային վիրաբուժության փորձը: Նորույթներ կային գրեթե բոլոր զեկույցներում ու քննարկումներում:


–   Ձեր ոլորտում ի՞նչ տեխնոլոգիաներ, մեթոդներ կուզեիք տեսել Հայաստանում:


–   Ես իմ ելույթում ասացի, որ միզաքարային հիվանդությունների ասպեկտրում առաջատար երկրներին համաքայլ ենք գնում: Դրա շնորհիվ է նաև, որ Սփյուռքի մեր հայրենակիցներից շատերը ցանկանում են Հայաստանում բուժվել: Ինչ վերաբերում է նորագույն տեխնոլոգիաներին, հետ ենք մնացել լապարոսկոպիկ և ռոբոտիկ ուրոլոգիայի նվաճումներից: Հատկապես վերջինը չափազանց հետաքրքիր է: Ցավոք, բարձր գնի պատճառով Հայաստանում չունենք այդ ռոբոտներից, բայց հետաքրքրական է, որ Ռուսաստանում ռոբոտիկ վիրաբուժության երկու առաջատար մասնագետները, ովքեր անգամ ունեն արտադրող ընկերությունից հավաստագրեր և ուսուցանելու իրավունք, հայ են: Հայ է նաև ռոբոտի ստեղծողներից մեկը՝ պարսկահայ Արա Դարզին, ով, չլինելով անգլիացի, դարձել է Անգլիայի առողջապահության նախարար և լորդի կոչում ստացել թագուհու կողմից:

 

Հայաստանի 4-րդ միջազգային համագումար. ուրոլոգիական սեկցիա. Արթուր Գրաբսկի Հայաստանի 4-րդ միջազգային համագումար. ուրոլոգիական սեկցիա Հայաստանի 4-րդ միջազգային համագումար. ուրոլոգիական սեկցիա


–   Անձամբ Ձեզ համար համաժողովն ի՞նչ նշանակություն ունի:


–   Առաջին անգամ եմ մասնակցում այս համաժողովին: Բավական հաճելի է մեկ տեղում հանդիպել այսքան առաջատար հայ մասնագետների՝ ամբողջ աշխարհից:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ