Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ակնաբուժության ոլորտին վերաբերող քննարկումներ. Ալեքսանդր Մալայան, Ռոջեր Հովհաննիսյան

Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ակնաբուժության ոլորտին վերաբերող քննարկումներ. Ալեքսանդր Մալայան, Ռոջեր Հովհաննիսյան

Մեր զրուցակիցն է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը:


–   Մասնակիցների ոգևորվածությունից կարելի է ենթադրել, որ սեկցիայի աշխատանքներն անցել են հետաքրքիր և լի քննարկումներով: Դուք ինչպե՞ ս եք գնահատում հանդիպումը:


–   Ես միանում եմ այդ ոգևորվածությանը և կարող եմ ասել ավելին՝ շատ որակյալ զեկուցումներ, արդյունավետ քննարկումներ: Շատ ուրախ եմ:


Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայան–   Քննարկված թեմաներից որո՞ նք կառանձնացնեք:


–   Այնքան շատ ու բազմազան էին թեմաները. ընդգրկում էին համարյա ամբողջ ակնաբուժությունը՝ սկսած ախտորոշումից մինչև վիրաբուժական և ոչ վիրաբուժական բուժումներ: Այս ընթացքում ես հետադարձ հայացք էի ձգում ու մտածում, թե ինչքան առաջ ենք գնացել: Ավելի քան քառասուն տարի այս ոլորտում եմ և, երբ համեմատում եմ, թե ինչ կար տարիներ առաջ, և ինչ ունենք հիմա, ուղղակի անհամեմատելի է:


–   Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը միշտ աչքի է ընկել իր նորարարություններով: Ի՞նչ կուզեիք ներդնել:


–   Ես բավականին վաղուց է, ինչ ուզում եմ ներդնել ուռուցքա-ակնաբանությունը: Այն բացակայում է մեր երկրում. ախտորոշումը գտնվում է սաղմնային վիճակում:  Ուռուցքաբանական ծառայության այժմյան վիճակը դեռևս թույլ չի տալիս զարգացնել այդ ուղղությունը:

 

Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ակնաբուժության ոլորտին վերաբերող քննարկումներ. Ալեքսանդր Մալայան, Ռոջեր Հովհաննիսյան

Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ակնաբուժության ոլորտին վերաբերող քննարկումներ. Ալեքսանդր Մալայան, Ռոջեր Հովհաննիսյան Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ակնաբուժության ոլորտին վերաբերող քննարկումներ. Ալեքսանդր Մալայան, Ռոջեր Հովհաննիսյան


–   Ի՞նչ եք կարծում, այսօրվա հանդիպումն ի՞նչ տվեց մասնակիցներին:


–   Առաջին հերթին՝ մեծ լավատեսություն: Նաև շատ կարևոր է, որ երիտասարդներն իրենց հետ տարան այն գաղափարը, որ պետք է աշխատել. եթե աշխատես, քո աշխատանքի համար միշտ ժամանակ և տեղ կա:

Ռոջեր Հովհաննիսյան, Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր և նախագահՌոջեր Հովհաննիսյան, Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր և նախագահ


–   Ի՞նչ արդյունքներ ունի Հայկական ակնաբուժության նախագիծը:


–   Հայկական ակնաբուժության նախագիծը սկսել ենք 1992 թվականին և միտված է Հայաստանում ձեռքբերովի կուրությունը կանխարգելելուն:


Արդյունքներն, իրապես, շատ տպավորիչ են: 23 տարվա ընթացքում կազմակերպությունը լուրջ ձեռքբերումներ է ունեցել, որոնց հասել ենք հայ և արտասահմանցի բժիշկների համատեղ ջանքերի շնորհիվ:


–   Համաժողովի մասնակիցներին ի՞նչ ուրախալի նորություններ հայտնեցիք:


–   Մեր վերջին նախաձեռնությունը, կարծում եմ, բավականին ուրախալի է. փորձելու ենք ակնաբուժության նեղ մասնագիտացումներում մեր գրանցած հաջողություններին մասնակից դարձնել նաև մարզերին, նրանց ևս փոխանցել այս գիտելիքը:

 

Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ակնաբուժության ոլորտին վերաբերող քննարկումներ. Ալեքսանդր Մալայան, Ռոջեր Հովհաննիսյան Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ակնաբուժության ոլորտին վերաբերող քննարկումներ. Ալեքսանդր Մալայան, Ռոջեր Հովհաննիսյան Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում ակնաբուժության ոլորտին վերաբերող քննարկումներ. Ալեքսանդր Մալայան, Ռոջեր Հովհաննիսյան


–   Ակնաբուժության ոլորտում ինչի՞ կարիք ունի Հայաստանը, ըստ Ձեզ:


–   Շատ տպավորված եմ, որ հայ բժիշկներն այսքան ընդլայնել են իրենց կարողությունները: Նրանք իրականացնում են այնպիսի վիրահատություններ, որոնց դեռևս չեն հասել աշխարհի շատ երկրներ:  Ընդ որում՝ ես լուրջ արդյունքներ եմ տեսնում և՛ ակնային հետազոտությունների, և՛ վիրահատությունների ոլորտում: Աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Ամերիկայից, բժիշկներ են գալիս հայ մասնագետների մոտ՝ սովորելու, խորհրդակցելու, փորձի փոխանակման: Հուլիսի ութին բացում ենք Իջևանի ակնային կենտրոնը, որը ցնցող նորություն է:


–   Հաճա՞խ եք լինում Հայաստանում:


-Այո, ես շուտ-շուտ եմ գալիս: Վերջերս հաշվեցի, պարզվում է՝ արդեն շուրջ հիսուն անգամ եկել եմ:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ