Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

4-ՐԴ ՀՄԲՀ. Նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց եռօրյա աշխատանքների հռչակագիրը (ներբեռնել հոդվածից)

4-ՐԴ ՀՄԲՀ. Նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց եռօրյա աշխատանքների հռչակագիրը (ներբեռնել հոդվածից)

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր ելույթով ամփոփեց Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարը՝ ներկայացնելով նաև եռօրյա աշխատանքների հռչակագիրը: Ելույթից հետո նախարարը բացառիկ հարցազրույց տվեց Մեդ-Պրակտիկին՝ մասնավորեցնելով հռչակագրի նշանակությունը:


–   Պարոն նախարար, որոշվեց, որ համագումարը կամփոփվի հռչակագրով: Ինչ նշանակություն ունի այն:


–   Մեծ համագումարների ավարտին, սովորաբար, ընդունվում են հռչակագրեր, որոնք հաստատում են, թե փաստացի ինչ ուղղություններ ընդգծվեցին, հաստատվեցին, պահպանվեցին այդ գիտաժողովի ընթացքում: Մենք ևս որոշեցինք հետևել այդ պրակտիկային: Երևանյան հռչակագիրը, համոզված եմ, որ իր ուրույն տեղն է գտնելու հետագա բժշկական և բժշկագիտական զարգացումներում:


Առողջապահության նախարար Արմեն Մուրադյան–   Հռչակագրի ո՞ր կետերը կառանձնացնեք:


1-ին իսկ կետով՝ հիմնվելով ՄԱԿ-ի 1948 թվականի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վրա, որպես ամենամարդասիրական մասնագիտության տեր անձինք՝ համագումարի մասնակիցներս հիշեցնում ենք, որ ցեղասպանությունները չեն կարող անդրադարձ չունենալ մարդու առողջության և ներդաշնակ զարգացման վրա և միաձայն հռչակում ենք՝ «Ո՛չ ցեղասպանությանը»:

 
–   Հռչակագրով սահմանեցիք նաև առաջնահերթությունները:


–   Հռչակագիրը սահմանում է առաջնահերթություն տալ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, որոնք ներկայում պատասխանատու են Հայաստանում արձանագրվող բոլոր մահվան դեպքերի 80%-ի համար: Պետք է կրճատել ռիսկերը՝ ծխախոտ, անառողջ սննդակարգ, ֆիզիկական թերակտիվություն և այլն:

 

Հիվանդանոցաշինության ու հիվանդաբուժության փոխարեն պետք է ավելի զարգացնել կանխարգելումն ու վաղ ախտորոշումը. հարցազրույց նախարար Արմեն Մուրադյանի հետ Հիվանդանոցաշինության ու հիվանդաբուժության փոխարեն պետք է ավելի զարգացնել կանխարգելումն ու վաղ ախտորոշումը. հարցազրույց նախարար Արմեն Մուրադյանի հետ Հիվանդանոցաշինության ու հիվանդաբուժության փոխարեն պետք է ավելի զարգացնել կանխարգելումն ու վաղ ախտորոշումը. հարցազրույց նախարար Արմեն Մուրադյանի հետ


–   Դուք նշեցիք նաև ոլորտի խնդիրների մասին:


–   Մենք, անշուշտ, չպետք է խոսենք միայն արդյունքների մասին, կան նաև խնդիրներ, չենք կարող անվերջ հիվանդանոցաշիությամբ ու հիվանդաբուժությամբ զբաղվել, ամբողջ աշխարհը գնում է դեպի կանխարգելում, վաղ ախտորոշում: Հայաստանում ևս հստակ քայլեր են արվում վաղ ախտորոշման և կանարգելման ուղղությամբ: Մեր կարևորագույն ձեռքբերումներից մեկն այսօր անհատական կանխարգելումն է: Դա, իհարկե', թանկ ծառայություն է, բայց՝ արդեն Հայաստանում իրականացվող:

 

Ներբեռնել հռչակագիրը.

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ