Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հապճեպ և անակնկալ հարցազրույց համագումարի երկրորդ աշխատանքային օրվա ավարտին

Հապճեպ և անակնկալ հարցազրույց համագումարի երկրորդ աշխատանքային օրվա ավարտին

Համագումարի երկրորդ հագեցած օրն արդեն մոտեցել էր ավարտին. բոլոր դահլիճներում մարել էին քննարկումները, և աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայ բժիշկներն արդեն, հավանաբար, վայելում էին հայրենիքի տեսարժան վայրերը, երբ դահլիճներից մեկում պատահաբար հանդիպեցինք Հայ բժշկական համաշխարհային կոմիտեի (AMIC) նախագահ Ջերրի Մանուկյանին և կոմիտեի ևս երկու անդամներին՝ Վիգեն Սեպիլյանին և Լորին Նաջարյանին` ինչ-որ հարցի շուրջ գործնական քննարկում ծավալելիս:


Մեդ-Պրակտիկը հետաքրքրվեց, թե ինչ հարց է այդ ուշ ժամին երեք ականավոր հայերին միավորել բուռն քննարկման սեղանի շուրջ:


Ջերրի Մանուկյան


Մենք քննարկում ենք AMIC-ի մեր ամենամյա ավանդական ժողովի կազմակերպման հարցերը: Այն սովորաբար անց ենք կացնում համաժողովից հետո: Քանի որ վաղը շատ-շատ անելիքներ ունենք, փորձում ենք պլանավորել, ամեն բան հասցնել:


Վիգեն Սեպիլյան


Այո՛, հասցրեցինք այս կարճ ժամանակում բավականին արդյունավետ քննարկում ունենալ, հասկանալ՝ ինչ անելիքներ ունենք:


Ջերրի Մանուկյան


Նաև քննարկում ենք այն դասերից որոշները, որ քաղեցինք համաժողովից: AMIC-ի կարևոր առաքելություններից է նաև, որ հանդիպեցնի, համախմբի այն բոլոր կազմակերպություններին, որոնք միևնույն գործն են անում: Օրինակ՝ այսօր մենք հասկացանք, որ կանանց առողջության խնդիրներով հետաքրքրված բավական շատ կազմակերպություններ կան, և պետք է նպաստենք, որ նրանք սկսեն համագործակցել:


Լորին Նաջարյան (Հայ-ամերիկյան առողջապահության ոլորտի մասնագետների կազմակերպություն)


Ավելացնեմ, որ մեր այս քննարկումը լիովին տեղավորվում է համաժողովի գեղեցիկ նշանաբանի համատեքստում, այն է՝ Միասին հանուն ազգի առողջության:


Ջերրի Մանուկյան


AMIC-ը միշտ հայտնի է եղել իր միավորիչ գործունեությամբ. մենք միավորում ենք Սփյուռքում առանձին-առանձին գործող բժշկական կառույցները, ինչպիսին, օրինակ, Վիգենինն ու Լորինինը: Այսօր տեսանք, որ շատ հետաքրքիր հասարակական կառույցներ կան բժշկության ոլորտում, որոնց ուժերի համախմբման ուղղությամբ կաշխատենք:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ