Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

4-ՐԴ ՀՄԲՀ. Պատվաստանյութերն օնկոլոգիայում. Միքայել Աղաջանյան: Նեյրոնային ցողունային բջիջներ. Գրիգորի Ենիկոլոպով

4-ՐԴ ՀՄԲՀ. Պատվաստանյութերն օնկոլոգիայում. Միքայել Աղաջանյան: Նեյրոնային ցողունային բջիջներ. Գրիգորի Ենիկոլոպով

Պրոֆ. Միքայել Աղաջանյան, բ.գ.դ., Մոլեկուլային բժշկության ինստիտուտի վիցե-պրեզիդենտ, Իմունոլոգիայի բաժնի վարիչ, Քաղցկեղի վակցինաների լաբորատորիայի վարիչ, Հանտինգտոն Բիչ, ԱՍՆ

 

–   Պարոն Աղաջանյան, ի՞նչ տպավորություններ ունեք:


–   Ընդհանուր առմամբ, ամեն ինչ շատ լավ է կազմակերպված: Հրաշալի աշխատեց թարգմանիչը: Վերջինս նաև փայլուն կենսաբանություն գիտեր, ինչը շատ հաճելի էր: Պետք է նշեմ, որ շատ հետաքրքիր զեկույցներ ներկայացվեցին: Սակայն, լավ կլիներ, որ զեկույցներն ավելի շատ գիտական ուղղվածության լինեին, մինչդեռ զեկույցների մեծամասնությունն ավելի շատ բժշկական էին. վիճակագրական տվյալներ, համեմատություններ և այլն: Կարծում եմ՝ կարևոր է շեշտադրել. գիտությունն է բժշկության շարժիչ ուժը:


Պրոֆ. Միքայել Աղաջանյան, բ.գ.դ., Մոլեկուլային բժշկության ինստիտուտի վիցե-պրեզիդենտ, Իմունոլոգիայի բաժնի վարիչ, Քաղցկեղի վակցինաների լաբորատորիայի վարիչ, Հանտինգտոն Բիչ, ԱՍՆ–   Ձեր զեկույցը գիտական ուղղվածություն ուներ…


–   Այո՛, իմ զեկույցի թեման սերտ կապ ունի իմունաթերապիայի ոլորտի հետ: Մենք առաջին անգամ ներկայացրեցինք այն փաստը, որ հնարավոր է ակտիվացնել արյան մոնոցիտները, ինչի արդյունքում կարող ենք ունենալ քաղծկեղածին բջիջների որոնում և սպանդ:


–   Դա արդեն փորձարկվե՞լ է:


–   Այն փորձարկվում է Մեքսիկայում: Ակտիվացնող դեղամիջոցը երակային ներարկվում է Գերմանիայում: Մենք ունենք որոշակի ուրախալի տվյալներ, և սպասում ենք հաստատմանը՝ կլինիկական փորձարարության համար:     

Պրոֆ. Գրիգորի Ենիկոլոպով, բ.գ.դ., Լաբորատորիայի վարիչ, Cold Spring Harbor Laboratory, Նյարդագիտության բաժին, Նյու-Յորք, ԱՄՆՊրոֆ. Գրիգորի Ենիկոլոպով, բ.գ.դ., Լաբորատորիայի վարիչ, Cold Spring Harbor Laboratory, Նյարդագիտության բաժին, Նյու-Յորք, ԱՄՆ


–   Գո՞հ եք ընդհանուր մթնոլորտից, պարոն Ենիկոլոպով:


–   Ինձ ամեն ինչ դուր է գալիս, ամեն բան հետաքրքիր է: Իհարկե՛, մասնագիտությամբ բժիշկ չեմ, սակայն փորձեցի ինձ համար առանձնացնել մի քանի զեկույց, ինչի շնորհիվ պատկերացում կազմեցի՝ ինչն է այսօր կարևոր: 


–   Ձեր գիտական հետաքրքրությունների շրջանակը…


–   Խոսեցի ցողունային բջիջների, հասուն ուղեղում նոր նեյրոնների առաջացման մասին: Ի դեպ, նրանց առաջացումը շատ կարևոր է հիշողության, հիվանդության բուժման, զգացմունքային ֆոնի համար: 

 

Պլենար դասախոսություններ. Միքայել Աղաջանյան, Գրիգորի Ենիկոլոպով. Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն Պրոֆ. Գրիգորի Ենիկոլոպով, բ.գ.դ., Լաբորատորիայի վարիչ, Cold Spring Harbor Laboratory, Նյարդագիտության բաժին, Նյու-Յորք, ԱՄՆ Պրոֆ. Միքայել Աղաջանյան, բ.գ.դ., Մոլեկուլային բժշկության ինստիտուտի վիցե-պրեզիդենտ, Իմունոլոգիայի բաժնի վարիչ, Քաղցկեղի վակցինաների լաբորատորիայի վարիչ, Հանտինգտոն Բիչ, ԱՍՆ


–   Որքա՞ն ժամանակ է, որ հետազոտում եք այս ուղղվածությունը:


–   Մոտ 12-13 տարի է, ինչ իմ ուշադրության կենտրոնում է այս թեման:

Սկզբնաղբյուր. Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ