Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

4-ՐԴ ՀՄԲՀ. Վերարտադրողական բժշկության նորարարությունները. Վիգեն Սեպիլյան

4-ՐԴ ՀՄԲՀ. Վերարտադրողական բժշկության նորարարությունները. Վիգեն Սեպիլյան

–   Ձեր դասախոսությանը ներկա էին մեծաթվով մանագետներ: Այն վերնագրված էր «Վերարտադրողական բժշկության նորարարությունները». ի ՞նչ նորարությունների մասին է խոսքը:


–   Արհեստական բեղմնավորման ոլորտում անընդհատ կան նորություններ, նոր մեթոդներ, որոնք փորձեցի ի մի բերել այս դասախոսությամբ: Հիմնականում խոսքն այն մասին է, թե ինչ գենետիկ հետազոտություններ պետք է իրականացվեն, որպեսզի բարձրացնենք արհեստական բեղմնավորումների տոկոսն ու որակը:


Վիգեն Սեպիլյան, Կալիֆորնիա, վերարտադրողական բժշկության մասնագետ, պլենար դասախոսության թեման. «Վերարտադրողական բժշկության նորարարությունները»–   Ոլորտում ի ՞նչ զարգացումներ եք տեսնում Հայաստանում:


–   Հայաստանը բավականին լավ տեմպերով առաջ է գնում: 2007-ին, երբ առաջին անգամ էի եկել, այստեղ արհեստական բեղմնավորման միայն մեկ կենտրոն կար, այսօր արդեն հինգն են, և բոլորն էլ բավականին արդյունավետ են աշխատում: Այս ոլորտում փոփոխություններն ու նորությունները շատ-շատ են, և շատ կարևոր է, որ մենք այդ ամենին համընթաց առաջ գնանք:


–   Հատկապես ո՞ր նորությունները կցանկանայիք ներդնել այստեղ:


–   Արհեստական բեղմնավորման գենետիկ հետազոտությունները: Այդ հետազոտությունները թույլ կտան առանձնացնել լավագույն էմբրիոնները և դրանք օգտագործել արհեստական բեղմնավորման ժամանակ:

 
–   Հայաստանցի մասնագետների հետ կապը…


–   Այո՛, կապ կա նաև համաժողովներից դուրս՝ և՛ էլեկտրոնային տարբերակով, և՛ փոխայցերի:

 

Վիգեն Սեպիլյան, Կալիֆորնիա, վերարտադրողական բժշկության մասնագետ, պլենար դասախոսության թեման. «Վերարտադրողական բժշկության նորարարությունները» Վիգեն Սեպիլյան, Կալիֆորնիա, վերարտադրողական բժշկության մասնագետ, պլենար դասախոսության թեման. «Վերարտադրողական բժշկության նորարարությունները» «Վերարտադրողական բժշկության նորարարությունները». Էդուարդ Համբարձումյան


–   Երկու տարի առաջ Լոս Անջելեսում Դուք եղել եք Հայ բժիշկների միջազգային համաժողովի համանախագահ: Ինչպե՞ս եք գնահատում Երևանում կազմակերպած համաժողովը:


–   Իսկապես, շատ լավ է կազմակերպված: Համոզված եմ՝ կազմակերպչական լուրջ ջանքեր են ներդրվել՝ կազմակերպելու այսքան բժիշկների բարձրակարգ հանդիպում: Բոլորը խանդավառված են: Ուզում եմ շնորհավորել Արա Բաբլոյանին, Գևորգ Յաղջյանին և ամբողջ կազմկոմիտեին:

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ