Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

4-ՐԴ ՀՄԲՀ. Լապարոսկոպիկ վիրահատություններ. Էդվին Բյորն, Այրազատ Կազարյան

4-ՐԴ ՀՄԲՀ. Լապարոսկոպիկ վիրահատություններ. Էդվին Բյորն, Այրազատ Կազարյան

Նորվեգաբնակ հայ բժիշկ Այրազատ Կազարյանը խոսեց ենթաստամոքսային գեղձի լապարոսկոպիկ վիրահատության մասին՝ ներկայացնելով նոր մեթոդի գրանցած հաջողությունները:


–   Հայաստանում տեսնո ՞ ւմ եք այս նոր մեթոդի կիրառման համար անհրաժեշտ նախադրյալները:


–   Կարծում եմ՝ կա՛ մասնագիտական անհրաժեշտ բազան, տեսնում եմ միայն համապատասխան սարքավորումների կարիք: Լապարոսկոպիկ վիրահատությւնները մեր ապագան են. դրանք պետք է զարգացնել նաև Հայաստանում: Ենթաստամոքսային գեղձի վիրահատությունների բավականին նոր մոտեցումներ կան, որոնք կարելի է ներդնել Հայաստանում:


Նորվեգաբնակ հայ բժիշկ Այրազատ Կազարյան–   Հասցրե ՞ լ եք ուսումնասիրել հայաստանյան իրավիճակը Ձեր ոլորտում:


–   Այո՛: Ես պարբերաբար լինում եմ Հայաստանում. աշխատում եմ գոնե տարին մեկ անգամ գալ: Անցած տարի Իզմիրլյան բժշկական կենտրոնում անցկացրեցինք ցուցադրական վիրահատություն, որը բավականին հաջող արդյունքներ ունեցավ:


–   Ինչպե ՞ ս է ստացվել, որ բնակվում և աշխատում եք Նորվեգիայում:


–   Կրթությունս ստացել եմ Մոսկվայում, իսկ Նորվեգիա մեկնել էի փոխանակման ծրագրով, հետո լավ առաջարկ ստացա և տեղափոխվեցի: Այնտեղ պաշտպանեցի նաև ատենախոսությունս:

 

Նորվեգացի պրոֆեսոր Էդվին Բյորն Լապարասկոպիկ վիրահատությունների թեմայով ներկայացան Նորվեգիայից ժամանած երկու մասնագետներ. նորվեգացի պրոֆեսոր Էդվին Բյորնը և մեր հայրենակից Այրազատ Կազարյանը Լապարասկոպիկ վիրահատությունների թեմայով ներկայացան Նորվեգիայից ժամանած երկու մասնագետներ. նորվեգացի պրոֆեսոր Էդվին Բյորնը և մեր հայրենակից Այրազատ Կազարյանը


–   Հատկապես ինչո ՞ վ է կարևորվում Ձեզ համար այս համաժողովը:


–   Առաջին հերթին այն մթնոլորտով, որ կա այստեղ. աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ մասնագետները շփվում են, հաստատում նոր կապեր, ծանոթանում միմյանց ձեռքբերումներին:


Նորվեգացի պրոֆեսոր Էդվին ԲյորնՊրոֆեսոր Էդվին Բյորն, Օսլոյի համալսարանական հիվանդանոց


–   Պարոն Բյորն, լապարասկոպիկ վիրահատությունների զարգացման ի՞ նչ հնարավորություններ եք տեսնում Հայաստանում:


–   Լապարոսկոպիան բժշկության ներկան է, և Հայաստանը պետք է լինի այդ ներկայում: Կարծում եմ՝ այստեղ միայն սարքավորումների պակաս կա, մնացած առումներով տեսնում եմ պատրաստվածություն:

 

Լապարասկոպիկ վիրահատությունների թեմայով ներկայացան Նորվեգիայից ժամանած երկու մասնագետներ. նորվեգացի պրոֆեսոր Էդվին Բյորնը և մեր հայրենակից Այրազատ Կազարյանը Լապարասկոպիկ վիրահատությունների թեմայով ներկայացան Նորվեգիայից ժամանած երկու մասնագետներ. նորվեգացի պրոֆեսոր Էդվին Բյորնը և մեր հայրենակից Այրազատ Կազարյանը Լապարասկոպիկ վիրահատությունների թեմայով ներկայացան Նորվեգիայից ժամանած երկու մասնագետներ. նորվեգացի պրոֆեսոր Էդվին Բյորնը և մեր հայրենակից Այրազատ Կազարյանը


–   Հայ բժիշկների այս համաժողովի նման հավաքներ կազմակերպվո ՞ւմ են Նորվեգիայում:


–   Երբեմն հավաքվում են առանձին մասնագիտական խմբեր՝ տարբեր առիթներով քննարկումների շուրջ, բայց այսպիսի խոշոր և բազմաբովանդակ հանդիպում, ո՛չ, չեմ հիշում: Կարծում եմ, որ այստեղ մարդիկ հավաքվել են ո՛չ միայն մասնագիտական փորձով կիսվելու, այլև միմյանց հետ շփվելու: Հայերը շատ բան ունեն միմյանց փոխանցելու: Իմ կլինիկայում աշխատում են մի քանի հայ բժիշկներ. նրանք բոլորը յուրահատուկ են:

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ