Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

4-ՐԴ ՀՄԲՀ. Սեկցիա. Մանկաբարձություն և գինեկոլոգիա. Ռազմիկ Աբրահամյան

4-ՐԴ ՀՄԲՀ. Սեկցիա. Մանկաբարձություն և  գինեկոլոգիա. Ռազմիկ Աբրահամյան

–   Կարևորո՞ւմ եք բժիշկների մասնակցությունը նմանատիպ հանդիպումներին:


–   Այո:  Շատ արդյունավետ են նման հանդիպումները: Առաջինը. կարծես, ինքնաքննություն լինի մեր տեղի բժիշկներիս համար: Երկրորդը. փորձի փոխանակում է տեղի ունենում: Եվ, բնական է, բոլոր նորությունները կիրառելու ենք մեր աշխատանքում: Մեր սեկցիան շատ հետաքրքիր ընթացք ունեցավ: Ներկայացվեցին մեր կողմից կատարած բոլոր աշխատանքներն ու հաջողությունները:


–   Ի՞նչ հետաքրքիր հարցերի անդրադարձաք:


–   Բավականին շատ՝ սկսած մեզ հուզող արգանդի պարանոցի քաղցկեղից մինչև սակավարյունություններ, տրոմբոֆիլիաներ:


–   Ձեզ ինչ-որ բան զարմացրե՞ց արտերկրի գործընկերների կողմից ներկայացված թեմաներում:  Գուցե ինչ-որ տարբերություննե՞ր նկատեցիք: 


–   Բացարձակ որևէ տարբերություն չկա: Վստահ կարող եմ ասել, որ մենք ոչ մի բանով նրանցից հետ չենք մնում:


Մանկաբարձությունև  գինեկոլոգիա. Ռազմիկ Աբրահամյան–   Դուք խոսեցիք նաև հղիության ընթացքում հանդիպող սեռավարակների մասին: Ինչպե՞ս կանխարգելել այդ խնդիրը:


–   Առաջին հերթին կարևոր է պահպանել սեռական հիգիենան: Երկրորդը՝ կանայք պետք է պարբերաբար հետազոտվեն: Եթե ունենք արտագնա տղամարդիկ, ապա նրանք ևս պետք է գան և ստուգվեն, որպեսզի կանխենք այդ խնդիրը. սեռավարակները բավականին շատ բարդություններ են ստեղծում հղիության ընթացքում:


–   Աճե՞լ է թիվը:


- Դեռ ոչ: Սեկցիայի ժամանակ առաջարկվեց Հայաստանում մասսայական սկրինինգ անցկացնել, և դա շատ ողջունելի է:   
 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ