Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

4-ՐԴ ՀՄԲՀ. Սեկցիա. Երեխաների և դեռահասների առողջություն. Սերգեյ Սարգսյան, Լոքի Լիպարիտյան

4-ՐԴ ՀՄԲՀ. Սեկցիա. Երեխաների և դեռահասների առողջություն. Սերգեյ Սարգսյան, Լոքի Լիպարիտյան

Սերգեյ Սարգսյան
–   Ի՞նչ են տալիս նման համաժողովները բժիշկներին:


–   Իհարկե, հիմա այն դարը չէ, որ մարդը պետք է հատուկ գնա համաժողովի՝ նորություններ իմանալու համար: Դա նախկինում էր: Հիմա ինֆորմացիա կարելի է ստանալ անգամ տանից դուրս չգալով: Սակայն միջանձնային շփումը միշտ կարևոր է մնում: Կարևոր է, որ լինեն անմիջապես աշխատանքին վերաբերող հարցեր: Նման հանդիպումները կարևոր են նաև այն բժիշկների համար, ովքեր զրկված են համացանցից կամ այլ աղբյուրներից օգտվելու կարողությունից:


Երեխաների և դեռահասների առողջություն. Սերգեյ Սարգսյան–   Ի՞նչ թեմայով եք ներկայացել այս համաժողովին:


–   Ներկայացրել եմ մանկաբուժական ամենաարդիական թեմաներից մեկը, որն առնչվում է երեխաների սուր շնչառական հիվանդությունների ժամանակ հակաբակտերիալ միջոցների ռացիոնալ կիրառմանը:


–   Կա՞ խնդրի հրատապություն:  


–   Հրատապությունն ամենուրեք է: Մենք գիտենք, որ երեխան հիվանդանում է տարեկան առնվազն հինգ անգամ և, եթե մենք յուրաքանչյուր անգամ բուժենք հակաբիոտիկներով, ապա այդ երեխան որոշ ժամանակ անց առողջական խնդիրներ կարող է ունենալ: Խնդրի հրատապությունը կայանում է նրանում, թե որ իրավիճակներում է անհրաժեշտ հակաբիոտիկների նշանակումը և որ իրավիճակներում է պետք զերծ մնալ: Զեկույցում բերվել էր համաշխարհային տվյալներ, ինչը մասնակիցներին հնարավորություն կտա առավել կողմնորոշվելու:

 

Երեխաների և դեռահասների առողջություն. Սերգեյ Սարգսյան Երեխաների և դեռահասների առողջություն. Սերգեյ Սարգսյան Երեխաների և դեռահասների առողջություն. Սերգեյ Սարգսյան



Լոքի Լիպարիտյան


–   Մասնագիտական առումով՝ ի՞նչ են տալիս նմանատիպ միջոցառումները:


–   Հետաքրքիր է շփվել այլ բժիշկների հետ և տեսնել, թե ինչ հետազոտություններ են իրականացված Հայաստանում և արտերկրում:


–   Ի՞նչ թեմա եք բարձրացնում համաժողովին:


–   Իմ զեկույցը վերաբերում էր Հայաստանում մանկաբուժության ոլորտում տիրող իրավիճակին:


–   Համառոտ ներկայացրեք, խնդրե՛մ,  Ձեր զեկույցի մասին:


–   Վատ վիճակում է գտնվում երեխաների աճը: Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, երեխաներն ավելի վատ են սնվում ու ավելի վատ աճում:


–   Պատճա՞ռը…


–   Գուցե, այն, որ մանկաբույժների և ընտանեկան բժիշկների պակաս կա: Մանկաբույժների մոտավորապես 40 %-ը 50-ն անց են: Պետք է նշեմ, որ այդ առումով մարզերում վիճակն ավելի վատ է, քան քաղաքում:  

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ