Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

4-ՐԴ ՀՄԲՀ. Սեկցիա. Բժշկական կրթություն և առողջապահության քաղաքականություն. Միքայել Նարիմանյան, Րաֆֆի Ավիթսյան

4-ՐԴ ՀՄԲՀ. Սեկցիա. Բժշկական կրթություն և առողջապահության քաղաքականություն. Միքայել Նարիմանյան, Րաֆֆի Ավիթսյան

Միքայել Նարիմանյան
–   Մշտապես նշում եք, որ բժշկական կրթությունը Ձեզ առավել հետաքրքրող ուղղություններից է: Այսօր ի՞ նչ զարգացումներ եք նկատում:


–   Առաջին հերթին նշեմ, որ չափազանց հետաքրքիր է այն ամենը, ինչ այսօր լսեցի: Ներկաները մեծապես հետաքրքրված են մասնագիտական կրթությամբ: Վաղը Բժշկական պետական համալսարանում նորավարտների տոնն է. հանձնելու ենք դիպլոմներ, և, կարող եմ ասել, որ նրանց շատ նորություններով եմ ուրախացնելու: Համագումարի շրջանակում ձեռք բերված կապերի շնորհիվ շատ լուրջ միջազգային համագործակցություն է սկսվելու:

 

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել ՆարիմանյանՄեր հետդիպլոմային ուսուցումը կհագենա նոր, շատ լուրջ մեթոդներով, ինչը հնարավորություն կտա նաև վերանայելու, բարելավելու մեր ծրագրերը՝ դրանք համադրելի դարձնելով միջազգային ստանդարտներին: Առավել արդյունավետ կդառնա շարժունությունը. այն գիտելիքներն ու հմտությունները, որ մեր մասնագետները կստանան արտերկրում, լավագույն կերպով կներդրվեն Հայաստանում: Շատ եմ կարևորում այս գործընթացի իրավաբանական ապահովումը, որպեսզի արտասահմանում սովորելու գնացողը կրի վերադառնալու և Հայաստանում աշխատելու պատասխանատվությունը:

 
–   Ձեր կարծիքով, ի՞ նչ կարող են Սփյուռքի հայ բժիշկները տալ Հայաստանի գործընկերներին, և՝ հակառակը:


–   Չափազանց կարևոր հարցադրում է: Կարծում եմ, որ յուրաքանչյուր բժիշկ առաջին հերթին պետք է լինի ինքնուսուցման մշտական գործընթացում. կարդա, ուսումնասիրի, տեղյակ լինի իր ոլորտի վերջին նորություններին: Իսկ երկրորդ հերթին կարևորում են ինտենսիվ շփումը. յուրաքանչյուրը պետք է գտնի շփման այն շրջանակը, որը կօգնի իր մասնագիտական հմտությունների զարգացմանը: Սփյուռքահայ գործընկերներին մենք կարող ենք հետաքրքրել հետազոտական աշխատանքներով. մենք նրանցից սպասում ենք այդպիսի հետազոտությունների մեթոդաբանության ներդրում: Մենք նրանց համար կարող ենք այստեղ կապեր, հնարավորություններ ստեղծել՝ ներդնելու իրենց մասնագիտական հաջողությունները հայրենիքում:

 

Բժշկական կրթություն և առողջապահության քաղաքականություն. Միքայել Նարիմանյան, Րաֆֆի Ավիթսյան Բժշկական կրթություն և առողջապահության քաղաքականություն. Միքայել Նարիմանյան, Րաֆֆի Ավիթսյան Բժշկական կրթություն և առողջապահության քաղաքականություն. Միքայել Նարիմանյան, Րաֆֆի Ավիթսյան


–   Ի՞ նչ ձեռքբերումներ եք տեսնում, որ այսօր կան արտերկրում, ինչին տիրապետում են սփյուռքահայ բժիշկները և կարող են օգնել Հայաստանում դրանք ներդնելու հարցում:


–   Կարծում եմ՝ պետք է կենտրոնանանք բժշկական գործունեության երեք մակարդակների վրա՝ առաջնային բուժօգնություն (արտերկրում մեթոդաբանությունը շատ զարգացած է), մասնագիտական բաժանմունքներ և կլինիկաներ, բուժօգնության իրականացում՝ օգտագործելով բարձր տեխնոլոգիաները:

Cleveland Clinic-ի անէսթեզիոլոգ Րաֆֆի ԱվիթսյանՐաֆֆի Ավիթսյան


–   Խնդրե՛մ՝  Ձեր կողմից ներկայացվող քննարկման թեման...


–   Խոսելու եմ անեսթեզիայից հետո ուշ արթնացումների խնդրի մասին:


–   Կիրառվող նորությունների մասին…


–   Ոչ այնքան նորություններ եմ առաջարկելու, որքան անդրադառնալու եմ Հայաստանում կիրառվող եղանակներին և բարելավման ճանապարհներին: Դասախոսությունը լինելու է ինտերակտիվ: Ցանկանում եմ, որ հայաստանցի բժիշկների հետ քննարկումների արդյունքում ստանանք արձանագրություն՝ ուշ արթնացումների հետ կապված խնդիրները լուծելու համար:


–   Հասցրե՞ լ եք ուսումնասիրել հայաստանյան իրավիճակը:


–   Այո՛, ես մշտապես սերտ կապերի մեջ եմ Հայաստանի հետ:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ