Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

4-ՐԴ ՀՄԲՀ. Սեկցիա. Հանրային առողջություն. Ալեքսանդր Բազարչյան, Շերոն Չիլինգարյան, Վարդուհի Պետրոսյան

4-ՐԴ ՀՄԲՀ. Սեկցիա. Հանրային առողջություն. Ալեքսանդր Բազարչյան, Շերոն Չիլինգարյան, Վարդուհի Պետրոսյան

Ալեքսանդր Բազարչյան

–   Այն սեկցիան, որի համանախագահն էի` նվիրված էր հանրային առողջությանը: Ներկայացվեցին հինգ զեկույց: Հիմնական զեկույցները սփյուռքից ժամանած մեր հայրենակիցների կողմից էին: Նրանք քննարկեցին բժշկական հաստատություններին, բժշկական սխալներին և դոզավորման հիմնախնդիրներին, ինչպես նաև կանխարգելմանը վերաբերող խնդիրներ: Ներկայացվեցին նաև միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացվող որոշ ծրագրեր, քննարկեցին հարցեր կապված միգրացիայի հետ:


Ալեքսանդր Բազարչյան–   Ո՞րն էր նորույթը: 


–   Նախ, այն, որ բժիշկները շփվեցին ու քննարկեցին զանազան հետաքրքիր թեմաներ, ինչպես նաև ծանոթացան հիմնախնդիրներին: Օրինակ՝ շատ հետաքրքիր թեմա կար` նվիրված թմրամոլության մեջ գերդոզավորմանը:


–   Ի՞նչ տարբերություններ նկատեցինք մեր և արտերկրի բժշկության մեջ:


–   Հիմնականում համակարգային տարբերություններ կային: Հետաքրքիր էր լսել ու համեմատել այդ տարբերությունները, գնահատական տալ:

Շերոն Չիլինգարյան


–   Ի՞նչ հնարավորություն է տալիս համաժողովին մասնակցությունը:


–   Մասնակցելով նման համաժողովների, հնարավորություն ես ստանում կիսվելու, նորություններ ձեռքբերելու: Օրինակ՝ այն հետազոտությունը, որ ես ներկայացրեցի Հայաստանում, գուցե այնքան էլ հետաքրքիր չլիներ ԱՄՆ-ում: Ինչո՞ւ ենք մենք անում հետազոտություններ, որովհետև մենք ուզում ենք մեր գիտելիքները հարստացնել և նորանոր տեղեկություններ ստանալ:


Հանրային առողջություն. Ալեքսանդր Բազարչյան–   Ինչի՞ մասին է Ձեր հետազոտությունը:


–   Իմ հետազոտությունը նվիրված է ճանապարհային ապահովությանը, վնասվածքների կանխարգելմանը:


Վարդուհի Պետրոսյան


–   Ձեր տպավորությունները, տիկին Պետրոսյան:


–   Ես ներկայացնում եմ Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկանն եմ: Այսօր փորձել եմ համակարգել հանդիպումը: Նոր բան ինքս չեմ ներկայացրել, սակայն վաղը կկայանա սատելիտային սիմպոզիում՝ նվիրված հանրային առողջապահության խնդիրներին, որոնք առնչվում են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններին, շրջակա միջավայրի աղտոտվածությանը:

 


–   Ի՞նչ բացահայտեցիք Ձեզ համար:


–   Այսօր շատ կարևոր հանրային առողջության հետ կապված խնդիրներ վերհանվեցին: Ես կշեշտադրեմ հատկապես վնասվածքների, երեխաների սակավարյունության, թերսնուցման հետ կապված խնդիրներըը, որոնք շատ կարևոր են Հայաստանում: Անդրադարձ կատարվեց նաև մտավոր առողջությանը: Դիտարկվեց թեմա՝ ցեղասպանությունը որպես մեծ հոգեկան տրավմա:


–   Ոլորտում ի՞նչ հաջողություններ ունենք:


–   Առաջընթաց կարող եմ համարել այն փաստը, որ ունենք բազմաթիվ հանրային առողջապահության մագիստրատուրայի շրջանավարտներ մեր համալսարանից, ովքեր աշխատում են տարբեր կազմակերպություններում, առողջապահության նախարարությունում, Ազգային ժողովում, միջազգային կազմակերպություններում ՝ որպես առողջապահության փորձագետներ: Նրանք մտածելակերպի փոփոխություն, նորություններ են բերում ոլորտ:      

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ