Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

4-ՐԴ ՀՄԲՀ. Սեկցիա. Բժշկական կրթություն և առողջապահության քաղաքականություն. Րաֆֆի Ավիթսյան

4-ՐԴ ՀՄԲՀ. Սեկցիա. Բժշկական կրթություն և առողջապահության քաղաքականություն. Րաֆֆի Ավիթսյան

–   Թե՛ գիտական, թե՛ տեխնիկական առումով բժիշկներն այստեղ պատրաստված են, բայց կան խնդիրներ՝ կապված սարքերի, կիրառվող գործիքների հետ: Շատ բժիշկներ ծանոթ են անգամ այնպիսի տեխնոլոգիաների, որոնք Հայաստանում անհնար է կիրառել՝ պարագաների սղության պատճառով, բայց ինֆորմացիոն տեսակետից նրանք պատրաստ են դրան:


–   Ո՞րն է սփյուռքահայության դերը հայսատանյան բժշկության զարգացման գործում:


–   Մինչ այս սփյուռքահայ բժիշկների օգնությունը հիմնականում տեխնիկական էր, նրանք Հայաստան էին ուղարկում տեխնիկա, գործիքներ, դեղորայք: Հիմա շեշտը դրված է գիտության վրա: Մենք փորձում ենք մեր աշխատանքային պրակտիկային ծանոթացնել տեղում, հասկանալ նոր միտումները: Սա շատ ավելի արդյունավետ է:


–   Մասնավորապես, Ձեր նեղ մասնագիտական շրջանակում ի՞նչ պրակտիկա կա, որ պետք է ներդնել Հայաստանում:


–   Ես մասնագիտացած եմ ուղեղային անէսթեզիայի ոլորտում: Կաթվածով հիվանդի բուժման պրակտիկան ենթադրում է ո՛չ միայն կոնկրետ վիրահատություն, այլ նախապատրաստական ու հետվիրահատական աշխատանք: Անէսթեզիոլոգներն ու ուղեղի կաթվածաբանները պետք է համագործակցեն, որպեսզի արդյունքը լինի գոհացնող նախևառաջ հիվանդի համար:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ