Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

4-ՐԴ ՀՄԲՀ. Բոստոնի բժշկական կենտրոնի կաթվածաբան Վիգեն Բաբիկյան

4-ՐԴ ՀՄԲՀ. Բոստոնի բժշկական կենտրոնի կաթվածաբան Վիգեն Բաբիկյան

–   Բժիշկ Բաբիկյան, հաճելի է Ձեզ կրկին տեսնել Հայաստանում: Համագումարից համագումար ի՞նչ առաջընթաց եք տեսնում:


–   Ես իսկապես տեսնում եմ արդյունքը: Ամեն անգամ մասնագիտական նոր ու ավելի բարձր որակ եմ տեսնում: Կոնգրեսից շատ սպասելիքներ ունեմ: Առաջին հերթին այն կտա Հայաստանում զարգացող բժշկության հեռանկարը, թե ինչպիսին այն պետք է լինի ու ինչքանով է իրատեսական: Շատ լավ է, որ այստեղ ո՛չ միայն հայ բժիշկներն են, այլև մեր արտասահմանցի կոլեգաները, սա միասնական աշխատանք է, որն անշուշտ, առաջին հերթին, նպաստելու է հայաստանյան առողջապահության որակի լավացմանը:

 


–   Որպես ուղեղի կաթվածի մասնագետ, Ձեր կարծիքը հայաստանյան մասնագետների աշխատանքի մասին: Ինչպիսի՞ն է ուղեղի կաթվածի բուժման պրակտիկան Հայաստանում:


–   Ուղեղի կաթվածի բուժման պրակտիկայում օրեցօր բուժման նոր մեթոդներ ու տեխնոլոգիաներ են առաջ գալիս: Րաֆֆի Ավիթսյանի և մի քանի այլ բժիշկների հետ  արդեն  մի քանի տարի է աշխատում ենք հայաստանյան բժիշկների հետ, որպեսզի  բարելավենք կաթվածի բուժման պրակտիկան: Հայաստանում  բժիշկներ կան, ում մասնագիտական մակարդակն ամբողջովին համապատասխանում է միջազգային չափանիշներին: Այս համագումարների նպատակը հենց բժիշկների կրթական մակարդակի բարձրացումն է: 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ