Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումար. Հայաստանում արդեն իսկ հրատապ հարց է ունենալ հայ բժշկության թանգարան. Հայկ Դեմոյան

Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումար. Հայաստանում արդեն իսկ հրատապ հարց է  ունենալ հայ բժշկության թանգարան. Հայկ Դեմոյան

Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարը հուլիսի 2-ին իր զեկույցով բացեց Հայկ Դեմոյանը:

 

Մինչ մեզ հետ զրուցելը բազմաթիվ բժիշկներ անհատապես ցանկացան շնորհակալություն հայտնել պարոն Դեմոյանին՝ տեղեկատվական շատ հետաքրքիր զեկույցի համար:


–   «Հայ և այլազգի բժիշկների հումանիտար օգնությունը Ցեղասպանության ընթացքում և հետո». Բոլորը խոսում են Ձեր հաջող զեկույցի մասին...


Հայաստանում արդեն իսկ հրատապ հարց է  ունենալ հայ բժշկության թանգարան. Հայկ Դեմոյան–   Ընտրովի լուսանկարների վրա հիմնված զեկույց էր: Աշխատանքի ընթացքում հասկանում ես, որ մեկ թեմայի շուրջ այնքան շատ են ոլորտները, որոնք կարելի է առանձին ուսումնասիրել: Օրինակ, Վիեննայում հայտնաբերեցի Կիլիկիա թերթը, որը, պարզվում է, բժշկական թերթ էր: Ես ներկայացրեցի այն ժամանակ թերթերում տպագրված լուսանկարները, որոնք վերաբերում էին 1890-1920-ական թվականների բժշկական կյանքին: Բոլորը բացառիկ նկարներ են, որ ցույց են տալիս բժիշկների մեծածավալ աշխատանքը: Հետաքրքիր էր նաև, թե ինչպիսի գործիքներ էին կիրառվում, ինչ ձևաթղթեր էին ձևակերպվում:


–   Պետք է որ հսկայական աշխատանք կատարած լինեք այդ ինֆորմացիան զտելու ու դասախոսության վերածելու համար:


Հայաստանում արդեն իսկ հրատապ հարց է  ունենալ հայ բժշկության թանգարան. Հայկ Դեմոյան–   Շատ հեշտ էր իրականում հավաքել զեկույցի նյութը, որովհետև ամեն ինչ թվայնացված կուտակիչների վրա էր, կարողացանք հեշտությամբ դասախոսության վերածել: Կարևոր է, որ զեկույցի մեջ կար նորույթ, որը էապես կփոխի հայ բժշկության մասին մեր պատկերացումները:


–   Դուք ներկայացրեցիք նաև առանձին պատմություններ երախտավոր բժիշկների  մասին:


–   Այո, նրանք տարբեր երկրների ներկայացուցիչներ էին, որ բժշկական առաքելությամբ կարողանում էին օգնել մեզ: Այս թեման արժանի է մի ամբողջ ուսումնասիրության: Բարեբախտաբար, վերջին մի քանի տարիների ընթացքում լույս տեսան աշխատություններ, մասնավորապես՝ հայ բուժքույրերի մասին: Ցեղասպանության զոհ դարձած բժիշկների մասին ևս կան մեծաթիվ աշխատություններ:


–   Նշեք, խնդրե՛մ, մի քանի երախտավորների անուններ:


Հայաստանում արդեն իսկ հրատապ հարց է  ունենալ հայ բժշկության թանգարան. Հայկ Դեմոյան–   Շատ դժվար է նրանց առանձնացնել: Մասնավորապես, ես առանձնացրի Մարիա Յակոբսենին, Բոտիլ Բյորնին: Նրանք  եկել էին Շվեդիայից, Նորվեգիայից և իրենք մահացան ու թաղվեցին Սիրիայում ու Լիբանանում: Նրանք թողեցին իրենց ապահով երկրները և բժշկական առաքելությամբ հանդես եկան այդ ճգնաժամային իրավիճակում:


–   Ուսումնասիրություններ կատարվել և կատարվում են: Այդ ուսումնասիորւթյունների հիման վրա որո՞նք են առաջիկա քայլերը:


–   Կարծում եմ կգա ժամանակ, երբ մենք կունենանք մի ամբողջական աշխատություն Օսմանյան կայսրությունում հայ բժիշկների մասին: Հայաստանում արդեն իսկ հրատապ հարց է  ունենալ հայ բժշկության թանգարան:

 

Հայաստանում արդեն իսկ հրատապ հարց է  ունենալ հայ բժշկության թանգարան. Հայկ Դեմոյան Հայաստանում արդեն իսկ հրատապ հարց է  ունենալ հայ բժշկության թանգարան. Հայկ Դեմոյան Հայաստանում արդեն իսկ հրատապ հարց է  ունենալ հայ բժշկության թանգարան. Հայկ Դեմոյան
Հայաստանում արդեն իսկ հրատապ հարց է  ունենալ հայ բժշկության թանգարան. Հայկ Դեմոյան Հայաստանում արդեն իսկ հրատապ հարց է  ունենալ հայ բժշկության թանգարան. Հայկ Դեմոյան Հայաստանում արդեն իսկ հրատապ հարց է  ունենալ հայ բժշկության թանգարան. Հայկ Դեմոյան

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ