Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարը. Բագրատ Ալեքյան

Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարը. Բագրատ Ալեքյան

Մեր զրուցակիցն է Ռուսաստանի հայերի միության Բժիշկների ասոցիացիայի նախագահ Բագրատ Ալեքյանը:

 

–   Ի՞նչ կազմով է ներկայանում Ռուսաստանի հայերի միության «Բժիշկների ասոցիացիան» համագումարին:


–   9 ամիս առաջ մենք ստեղծեցինք Ռուսաստանում հայերի միության  հայ բժիշկների ասոցիացիան: Նախորդ անգամները համագումարներին 34 մասնակից ենք ունեցել, այս տարի ներկայանում ենք ամենամեծ կազմով՝  80 բժիշկ:


–   Ի՞նչ ակնկալիքներ ունեք համագումարից:


Ռուսաստանի հայերի միության Բժիշկների ասոցիացիայի նախագահ Բագրատ Ալեքյան–   Բժշկությունը շատ արագ է զարգանում ամբողջ աշխարհում, և այդ առաջընթացն անկարելի է  անտեսել: Այս համագումարը մեծամասշտաբ օգնություն է հայաստանյան առողջպահական համակարգին՝ ծանոթանալու համաշխարհային բժշկության ձեռքբերումների, նորությունների հետ: Այստեղ են հավաքվել բժիշկներ, ովքեր բժշկության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառման հսկակայական փորձ ունեն: Շատ դեպքերում գուցե իրենց երկրներում կիրառվող տեխնոլոգիաներն անհնար լինի հիմա ներդնել Հայաստանում, բայց դա չի նշանակում, որ այդ մասին չպետք է իմանալ: Կարևոր օղակն այսօր ինֆորմացիան է, որ կստանան բժիշկները թե’ զեկույցներից, թե’ միմյանց հետ անհատական շփումներից:


–   Ի՞նչ զեկույց եք ներկայացնելու Դուք:


Ռուսաստանի հայերի միության Բժիշկների ասոցիացիայի նախագահ Բագրատ Ալեքյան–   Ես ներկայացնելու եմ սրտի իշեմիկ հիվանդության էնդովասկուլյար բուժումը: Սա տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս առանց կրծքավանդակը  բացելու կատարել վիրահատություն:  Սա ամենանոր մոտեցումն է սրտի իշեմիկ հիվանդությունների բուժման ոլորտում:


–   Կա՞ն վիճակագարական տվյալներ:


Ամբողջ աշխարհում տարեկան 3,5 միլիոն սրտի ստենտավորում է կատարվում. Ամերիկայում՝ 1 միլիոն 150 հազար ստենտավորում, անցած տարի Ռուսատանում մենք կատարել ենք 126 հազար ստենտավորում:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ